Սիդնի Գրիգորյանը մեկ տարուց ավելի է՝ վայելում է առաջնեկի ներկայությունը: Նախկինում որպես երգչուհի ներկայացող Սիդնին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ Դավիթին մկրտել են առաջին տարեդարձի օրը, նաեւ տրամադրել է վերջերս Եգիպտոսում անցկացրած ընտանեկան հանգստի լուսանկարները:
Սիդնի Գրիգորյանի ընտանիքը
«Շատ խելացի եւ հանգիստ երեխա է: Սիրով եմ զբաղվում նրա խնամքով, իսկ երբ աշխատանքի եմ լինում, մայրս է օգնում ինձ այդ հարցում»,-պատմել է դիմահարդարը:
Սիդնի Գրիգորյանը` որդու հետ
Երիտասարդ մայրիկը նշել է, որ տղայի մեկամյակի խնջույքն ու մկրտությունը շատ լավ եւ հետաքրքիր են անցել.«Նա իր ծննդով փոխել է մեր կյանքը: Ամեն մի րոպեն միանգամայն այլ է անցնում, ավելի ուրախ ենք, հետաքրքիր օրեր ենք ունենում՝ լի ժպիտներով»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիդնիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: