×


Սիդնի Գրիգորյանի ընտանիքի տոնական ֆոտոշարքը

BRAVO.am-ը վերջերս ներկայացրեց Սիդնի Գրիգորյանի որդու առաջին լուսանկարները: Փոքրիկ Դավիթը շուտով վեց ամսական կդառնա, իսկ մինչ այդ ծնողների հետ առաջին անգամ մասնակցել է Ամանորի թեմատիկայով նկարահանման: Դիմահարդար մայրիկը մեզ է տրամադրել ֆոտոշարքը, նաեւ պատմել՝ ինչ տրամադրություն է տիրում իրենց տանը:

Սիդնի Գրիգորյանի ընտանիքը


«Որոշեցինք նախապես իրականացնել տոնական ֆոտոշարքը, որպեսզի հետո այլ գործեր չխանգարեն: Տղաս շատ լավ էր իրեն զգում, ուշադիր հետեւում էր լուսանկարահանման ընթացքին»,-պատմել է Սիդնին:

Սիդնի Գրիգորյանի ընտանիքը


Նրանց տանն արդեն տոնական մթնոլորտ է, զարդարված է նաեւ խորհրդանշական ծառը.«Քիչ-քիչ պատրաստվում ենք: Քանի որ Դավիթը դեռ փոքրիկ է, Նոր տարին տանը կնշենք` մեր հարազատների հետ»,-եզրափակել է նա:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիդնիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport