Սիլվա Հակոբյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա դարձել է 31 տարեկան: Երգչուհին հենց այս առիթն է ընտրել սոցցանցային իր էջերում դստեր լուսանկարն առաջին անգամ հրապարակելու համար:
Լուսանկարին կից երգչուհին գրել է, որ աղջնակն է իր լավագույն նվերը.«Ծննդյանս ամենաթանկ նվերը, իմ Միլա»:
Երգչուհին մեզ հետ նախորդ զրույցում նշել էր, որ աշխատանքային դադար վերցնելու մտադրություն չունի.«Արտիստի կյանքը հեշտ չէ, հատկապես երբ կին ես, ամուսնանում ես ու մայրանում: Այնպես պետք է անել, որ ո՛չ ընտանիքը տուժի, ո՛չ էլ սիրելի աշխատանքը: Քանի որ օգնողների մի մեծ «բանակ» ունեմ, երեխայիս ծնվելուց հետո էլ շարունակում եմ նույն ռիթմով աշխատել»:
BRAVO.am
Լուսանկարները՝ Սիլվա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


×
4,614





