×


Սիլվա Հակոբյանն ու ամուսինը «հարբել են»:)

«Հարբել եմ»` այսպես է կոչվում Սիլվա Հակոբյանի նոր երգը, որը երգչուհին հանրությանը կներկայացնի տեսահոլովակով: Նոր աշխատանքի հետաքրքիր մանրամասները նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Հոլովակի համար ընտրվեց այս երգը ոչ միայն այն պատճառով, որ շատ հիթային է եւ լավ տրամադրություն է փոխանցում, այլ նաեւ, որ նոր ոճ ու ասելիք ունի մեր հայկական երգարվեստում»,-նշել է Սիլվան:

Սիլվա Հակոբյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Երգի հեղինակը երգչուհու քույրն է` Մանե Հակոբյանը, գործիքավորումն արել է եղբայրը` Էդգար Հակոբյանը: Այս անգամ եւս Սիլվան համագործակցել է ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ.«Նկարահանումներն անցել են Գյումրիում՝ Ձիթողցոնց տուն-թանգարանում: Բավականին ծավալուն աշխատանք է տարվել. շատ դերակատարներ են հանդես գալիս հոլովակում, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր կերպարային առանձնահատկությամբ»:

Թե ինչպես է ստացվել, որ տեսահոլովակի գլխավոր հերոսի դերում հայտնվել է ամուսինը, երգչուհին մանրամասնել է.«Քանի որ երգի թեման հարսանեկան է, իր մեջ ունի էթնիկ եւ մոդեռն ոճերի համաձուլում, ես էլ հանդես եմ եկել հարսի կերպարով, ուստի որոշեցինք, որ փեսայի կերպարում լինի հենց ամուսինս, ում մասնակցությունն ինձ միայն օգնեց։)»:

Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու հետ


Տեսահոլովակի պրեմիերան կլինի մոտ օրերս.«Հուսով եմ՝ այն դուր կգա հանդիսատեսին եւ շատ նորապսակ զույգեր կպարեն հենց այս երգի ներքո։ Իսկ ապագա պլաններս շատ են ու դրանց մասին կխոսեմ իրենց ժամանակին։): Ամեն ինչ դեռ առջեւում է»,-եզրափակել է Սիլվան:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիլվայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW