«Շիրազի Վարդը» նոր հեռուստասերիալում է նկարահանվում նաեւ Սիսիան Սեփանյանը: Թե ինչ կերպարով է այս անգամ ներկայանալու, ովքեր են հիմնական խաղընկերները, երիտասարդ դերասանը պատմել է BRAVO.am-ին:
«Առաջարկը ստացել եմ նախագծի ռեժիսոր Քաջայր Հակոբյանից: Հանդիպեցինք, հասկացա, որ հետաքրքիր նախագիծ է, կերպարն էլ՝ գրավիչ: Շատ լավ են անցնում նկարահանումները, միանգամից ներգրավվել եմ թիմում, քանի որ ստեղծագործական անձնակազմն առաջին իսկ օրից շատ ջերմ է ընդունել»,-ասել է Սիսիանը:
Սիսիան Սեփանյանը
Նոր նախագծում նա մարմնավորում է գլխավոր հերոսուհու եղբորը՝ Դավուդին. «Առաջարկն առաջին հերթին գրավեց նրանով, որ իմ եւ քրոջս կերպարները պետք է խոսեն ե՛ւ հայերեն, ե՛ւ պարսկերեն: Երկրորդը՝ հնարավորություն ստացա կերտել այլազգիի կերպար, ուսումնասիրել իրանցիների հոգեբանությունը եւ այլն»:
Սիսիան Սեփանյանը
Սիսիանի հիմնական խաղընկերներն են գլխավոր հերոսուհի Էլեն Սարգսյանը, Գոշ Հակոբյանը եւ Դավիթ Աֆրիկյանը.«Կերպարիս մասին չեմ ուզում շատ խոսել: Որպես դերասան՝ իմ աշխատանքը կերպարը ճիշտ ներկայացնելն է հեռուստադիտողին, եւ ես չեմ ցանկանում դա բառերով անել»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սիսիանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: