×


Սիրելի տղամարդու նվերը Սոնա Շահգելդյանի 29-ամյակին :)

Փետրվարի 14-ը` Սիրահարների միջազգային օրը, Սոնա Շահգելդյանի համար կրկնակի տոն է. երգչուհին նշում է իր 29-րդ ծննդյան տարեդարձը: Կեսգիշերին նրան շնորհավորել են հարազատները եւ սիրելի տղամարդը: Հոբելյարն իր “ֆեյսբուքյան” էջում հրապարակել է ընտրյալի նվիրած ծաղկեփունջը` գրելով հետեւյալը.“Ուրախ եմ, որ իմ կողքին ունեմ քեզ նման սիրելի, հպարտ եմ քեզնով, սիրում եմ քեզ”:

Սոնա Շահգելդյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Սոնան նշել է, որ ընկերը հաճելի անակնկալներ է մատուցում նաեւ ոչ տոնական օրերին.“Այսօր նվիրել է հրեշտակի տեսքով ոսկե շղթա: Նաեւ շատ եմ սիրում նրա նվիրած դելֆիններն ու այլ կենդանիների պատկերներով նվերները: Գիտի` շատ եմ սիրում կենդանիներ: Հնարավոր է` ճանապարհին կանգնի ու ծաղիկներ գնի. յուրահատուկ քայլեր միշտ անում է”:

Երգչուհին դեռ չի բացահայտում ընտրյալի ով լինելն այն պատճառով, որ վերջինս չի ցանկանում.“Ասում է` կարեւոր մարդիկ գիտեն, բավական է: Հաճախ միասին լինում ենք տարբեր սրճարաններում ու ռեստորաններում. մեր սիրելի վայրերն ունենք: Կարծում եմ` նա իմ ճակատագիրն է, սիրում եմ ու սիրված եմ: Ինձ համար նույնիսկ նշանակություն չունի, որ տարիքով ինձնից փոքր է, նրա տղամարդկային որակները, խելքն ու իմ հանդեպ վերաբերմունքն եմ գնահատում: Արդեն երկրորդ տարին ենք իմ ծնունդը միասին նշում, ամեն ինչ իր ժամանակին կլինի”:

Սոնա Շահգելդյանի սիրելիի նվիրած ծաղկեփունջը


Ինչպես նախորդ մի քանի տարիներին, այս անգամ էլ նա օրն անցկացնում է երգելով. առավոտյան իր “Հարսի շոր” երգն ակապելլա կատարել է մի նորահարսի տանը, երեկոյան էլ կերգի հարսանեկան խնջույքի ժամանակ:

Հոբելյարի խոսքով` սիրում է իր տարեդարձը, սակայն նաեւ տխրում է.“Այլեւս չեմ սիրում մեծ շուքով նշել, որովհետեւ գրեթե ամեն օր ներկա եմ լինում տարբեր խնջույքների, արդեն հոգնեցուցիչ է: Նախընտրում եմ միայն շատ մոտ մարդկանց հետ անցկացնել: Տարիների հետ հասկացել եմ, որ ավելի լավ է կողքիդ քիչ մարդիկ լինեն, բայց ազնիվ ու հոգատար: Հիմա ավելի շուտ եմ ճանաչում մարդկանց, ուրիշ աչքերով եմ նայում կյանքին”:

BRAVO.am
Լուսանկարները` Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW