×


Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը, Հրաչ Քեշիշյանը եւ այլք՝ Դրամատիկականի հավաքույթին

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում օրերս ընդգրկված «Սերը տարիք չի հարցնում» կատակերգության մանրամասները BRAVO.am-ը ներկայացրել է:  Իսկ այսօր անդրադառնում ենք պաշտոնական պրեմիերայից հետո ետնաբեմում տեղի ունեցած արարողությանը, որին ներկա են եղել դերասանների հարազատներն ու մտերիմները, այդ թվում՝ Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը, Հրաչ Քեշիշյանը եւ այլք։

Արտաշես Մխիթարյանը՝ կնոջ հետ, եւ Նարինե Պետրոսյանն՝ ամուսնու եւ դուստրերի հետ


Թատրոնում ավանդույթ է դարձել պրեմիերաների եւ հոբելյանական երեկոների ավարտին հյուրասիրության սեղանի շուրջ միմյանց շնորհավորել։ Հավաքույթին ներկա են լինում ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմը.«Նախքան բեմ հասնելը, ներկայացումը մի քանի փուլ է անցնում, որի ընթացքում աշխատում են ատաղձագործները, դերձակները, լուսավորողները, նկարիչները, դերասանները եւ այլ մասնագետներ, ուստի միմյանց հետ նշում ենք մեր ձեռքբերումը», - ասել է դերասան Արտաշես Մխիթարյանը։

Հրաչյա Հարությունյանը, Գոհար Իգիտյանը, Արմեն Խանդիկյանը եւ Մարիամ Ադամյանը


Թատրոններում, սովորաբար, պրեմիերայից մեկ օր առաջ հանդիսատեսի ներկայությամբ տեղի է ունենում ներկայացման հանձնումը, որին հաջորդում է գեղարվեստական խորհրդի նիստը։ Արտաշեսի փոխանցմամբ՝ Դրամատիկական թատրոնի խորհրդի անդամները 10-ից ավելի՝ հիմնականում ավագ տարիքի մասնագետներ են:

Հրաչյա Հարությունյանը եւ Սիրուշոն


«Այս անգամ նրանց կողմից հնչեցին տեսակետներ եւ ցանկություններ, որ բեմադրության որոշ նյուանսներ ավելի լավը դարձնենք։ Նրանք մեր թատրոնի անձնակազմից եւ այլ կառույցներից հրավիրված մարդիկ են, որոնք, սկսած պիեսի ընտրությունից, քվեարկում ու քննարկում են, գալիս ընդհանուր հայտարարի։ Վերջում էլ հաստատում են, որ այն ընդգրկվի խաղացանկում»,-նշել է դերասանը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW