×


Սիրուշոն մայր է դարձել :)

Օրը սկսում ենք բարի լուրով:): Այսօր` հուլիսի 19-ին, Միացյալ Նահանգներում լույս աշխարհ է եկել Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի առաջնեկը. այս ամսին տեղեկանում ենք երգչուհու պաշտոնական ֆան-ակումբի ֆեյսբուքյան էջից:

Սիրուշոն


Մայրանալու կապակցությամբ Սիրուշոյին շնորհավորել է նաեւ Արմինկան.“Իմ լավ աղջիկ, ամուր գրկում եմ ձեզ եւ մաղթում Աստծո օրհնությունը”,-գրել է նա:

Սիրուշոն


BRAVO.am-ը փորձում է կապ հաստատել Լոս Անջելեսում գտնվող նորաթուխ մայրիկի կամ նրա ծնողների` Սյուզան Մարգարյանի եւ Հրաչյա Հարությունյանի հետ` նոր մանրամասներ ներկայացնելու համար:): Մեր տեղեկություններով` երգչուհին որդի է ունեցել:

Շնորհավորում ենք Սիրուշոյին եւ Լեւոնին` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:

BRAVO.am 
Թոփ լուսանկարը` IQ ամսագրի 

Կարդալ ավելին

Quality Sign BW