×


Սիրո խոստովանություն Անի Լուպեի 32-ամյակին :)

Անի Լուպեն երեկ դարձել է 32 տարեկան: Կամերային թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին ասել է, որ սիրում է տարեդարձը նշել հարազատ մարդկանց շրջապատում. «Ներկայացում ունեի, որից հետո ընկերներիս հետ տոնեցինք փաբերից մեկում: Ոմանք, ցավոք սրտի, Հայաստանում չէին, եւ նրանց բացակայությունը շատ էր երեւում»:

Անի Լուպեն


Հոբելյարը բարեմաղթանքների պակաս չի ունեցել.«Կեսգիշերին միաժամանակ ինձ շնորհավորեցին կողքիս գտնվող Սենիկ Բարսեղյանը եւ զանգով` ռեժիսոր Գոռ Մարգարյանը: Այդ ժամանակ ռեստորանում էի, որտեղ աշխատում եմ: Գործընկերներս ինձ համար անակնկալ էին պատրաստել, եւ միասին նշեցինք»:

Անի Լուպեի ծննդյան տարեդարձին


Խոսելով նվերների մասին` Անին առանձնացրել է հետեւյալը.«Մի անծանոթ երիտասարդ մեր տուն ծաղիկներ է ուղարկել եւ ծրար, որում սիրո խոստովանություն է:)»:

Ծննդյան տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքը դերասանուհին չի բարձրաձայնել, որպեսզի այն կատարվի:): «Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ աշխարհի ամենալավ ընկերները, նրանց անսահման եմ սիրում: Ես երջանիկ եմ»,-եզրափակել է նա:

Անի Լուպեի ծննդյան տարեդարձին


BRAVO.am-ը շնորհավորում է Անիին եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Լուպեի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW