“Պահանջվում է միլիոնատեր” եւ “Փեսացուն կրկեսից” ֆիլմերի ստեղծագործական եւ պրոդյուսերական կազմը պատրաստվում է ներկայացնել արկածային նոր կինոկատակերգություն, որի աշխատանքային վերնագիրն է “Սիրո պոկեր”:
Խորեն Լեւոնյանը
Ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, թիմը պատրաստվում է նկարահանումներին, որոնք շուտով կմեկնարկեն՝ իրականացվելով Հայաստանում եւ Վրաստանում: “Սիրո պոկեր”-ի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը, գործադիր պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը: Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանն ու Ռուբեն Ջաղինյանը:
Լիլի Էլբակյանը
Կինոկատակերգության դերասանական կազմում են Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Լիլի Էլբակյանը, Խորեն Լեւոնյանը, Արտաշես Ալեքսանյանը եւ ուրիշներ: “Շարմ Հոլդինգ” ընկերության նոր ֆիլմում իրենց մասնակցությունը կունենան նաեւ վրացուհի Շորենա Բեգաշվիլին եւ վրացի այլ դերասաններ:
“Սիրո պոկեր”-ի նկարահանման ընթացքին, սյուժեին եւ դերասանների կերտած կերպարներին BRAVO.am-ը կանդրադառնա առաջիկայում:
Ինֆորմացիան եւ լուսանկարները տրամադրել է “Շարմ Հոլդինգ”-ը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: