×


Սյուզի Մելիքյանը կրկին դիմահարդարում է Լիկա Սալմանյանին :)

Դեռ ամռանը BRAVO.am-ը պատմել է, որ Սյուզի Մելիքյանը որպես դիմահարդար աշխատանքի է անցել երեւանյան հարսանյաց սրահներից մեկում: Այսօր արդեն երգչուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ հաճախորդների պակաս չունի, որոնց շարքում են նաեւ հայտնի ընկերուհիները:):

Սյուզի Մելիքյանը


Ամանորին ընդառաջ նա կիսվել է տոնական դիմահարդարման հետ կապված իր խորհուրդներով.«Այս տարվա գույնը բորդոն է: Տոնական օրերին ցանկալի է ընդգծել շուրթերը հենց այս մուգ երանգով: Եթե շրթներկն արտահայտիչ է, ապա աչքերը պետք է լինեն նուրբ ընդգծված: Իհարկե, տոնական օրերին մուգ շրթներկի հետ թույլատրելի է նաեւ թարթիչների խիտ շերտը: Իսկ, առհասարակ, յուրաքանչյուր կին անհատական ճաշակ ունի եւ նրա նախընտրությունից ու դիմագծերից է կախված դիմահարդարումը»:

Սյուզիի խոսքով` գովելի է այն փաստը, որ այսօր արդեն հազվադեպ կարելի է առօրյայում հանդիպել մուգ ու տոնական շպարով հայուհիների.«Աղջիկները սկսել են բավական գրագետ շպարվել»:

Լիկա Սալմանյանը


Նա այս անգամ էլ BRAVO.am-ի ընթերցողներին իր աշխատանքը ցուցադրելու համար որպես բնորդուհի ընտրել է Լիկա Սալմանյանին.«Ես եւ Լիկան մտերիմ ենք, թեեւ միմյանց ճանաչում ենք ընդամենը մեկուկես տարի: Տարբեր առիթներով հաճախ եմ Լիկային դիմահարդարում. նա նուրբ դիմագծեր ունի: Թեեւ իմ հաճախորդների մեջ այլ շատ հայտնիներ էլ կան, բայց անուններ չեմ ցանկանում նշել»:

Սյուզիի համար 2015-ը բարեհաջող տարի էր, թեեւ գալիք տարվանից մեծ ակնկալիքներ ունի. երգարվեստում պատրաստվում է շատ ակտիվ լինել՝ ներկայացնելով նոր երգեր ու տեսահոլովակներ: Իսկ Ամանորն էլ երգչուհու համար հեքիաթ է, որին, ինչպես վաղ տարիքում, այնպես էլ հիմա շատ է սպասում, տարեմուտի գիշերն էլ պարտադիր երազանք է մտապահում՝ վստահ լինելով, որ այն անպայման կիրականանա:

Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյուզի Մելիքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW