Մեկ տարվա դադարից հետո Սյուզի Մելիքյանը շուտով նոր տեսահոլովակով կներկայանա հանդիսատեսին: «Պատրաստ եմ»` այսպես է կոչվում երգչուհու նոր աշխատանքը, որի մանրամասներն էլ պատմել է BRAVO.am-ին:
Երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը.«Ինձ համար շատ թանկ երգ է. այն երաժշտությունը, որի շնորհիվ կարողանում եմ իմ հույզերը ճիշտ վերարտադրել, ինձ համար դառնում է շատ թանկ, եւ երբ տաղանդավոր Ավետն էլ ճիշտ խոսքեր է գրում, այն ինձ համար դառնում է յուրահատուկ»,-նշել է Սյուզին:
Սյուզի Մելիքյանը
Նա պատմել է, որ նախապատրաստական աշխատանքները երկար են տեւել. «Մտածում էինք՝ երաժշտությունը, բառերն ինչպիսին լինեն, որ բոլոր էմոցիաները կարողանան փոխանցել: Տեսահոլովակի համար էլ հատուկ տաղավարներ են պատրաստվել: Ցուրտ եղանակին ենք իրականացրել նկարահանումները, եւ ընտրված մեծ տարածքը տաքացնելը բավականին բարդ էր: Մեծ խումբ է աշխատել ինձ հետ, եւ փորձել ենք լավ արդյունք ստանալ»:
Տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է.«Միասին երկար մտածելուց հետո հարցականով վերջաբան ենք ընտրել: Երգը շատ խոր իմաստ ունի. հերոսուհուն անընդհատ փորձում են շեղել, ցավեցնել, խանգարել: Շուտով կտեսնեք, թե ինչպես է այդ ամենը ներկայացված»,-ասել է երգչուհին:
Կադր Սյուզի Մելիքյանի նոր տեսահոլովակից
Թե ինչու է ամեն տեսահոլովակից հետո տեւական դադար վերցնում, երգչուհին ասել է.«Երգերս այնքան դժվար եմ ընտրում. տարբեր երգահանների երգեր եմ լսում, պետք է երգը դիպչի սրտիս, զգամ, որ երաժշտությունն իմն է, որպեսզի կարողանամ երգել»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյուզի Մելիքյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: