Սյուզի Մելիքյանը լիցքաթափվելու համար այս անգամ ընտրել է Հունաստանը: Նա BRAVO.am-ին է տրամադրել 10-օրյա ճամփորդության լուսանկարները, նաեւ նշել, որ միշտ ցանկացել է լինել այս երկրում:
«Ինձ շատ հետաքրքիր էր նրանց մշակույթը, խոհանոցը: Նաեւ միշտ լսել եմ հունական երգեր, եւ ինձ շատ հետաքրքիր էր տեսնել երկիրը ներսից, մարդկանց»,-ասել է երգչուհին:
Սյուզի Մելիքյանը
Նա նշել է, որ դրական տպավորություններով է վերադարձել.«Շատ գոհ եմ հյուրընկալությունից, ինչը շատ կարեւոր է զբոսաշրջիկի համար: Սպասարկումն այնպիսին էր, որ կրկին այցելելու ցանկություն ունեմ: Այնտեղ նաեւ մի տեսակ հանգստություն կար»:
Սյուզի Մելիքյանը
Անդրադառնալով ստեղծագործական նորություններին` Սյուզին ասել է, որ առաջիկայում նոր երգ կներկայացնի:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սյուզիի անձնական արխիվից


×
5,777






