«Նոր ալիք 2014»-ի հաղթողի անունն արդեն իսկ հայտնի է. 228 միավորով ծովափնյա Յուրմալա քաղաքում իրականացվող երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի առաջատար է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն:
Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն
Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում իրար հաջորդում են Ուկրաինայի ներկայացուցիչներ Վիկտորյա Պետրիկը եւ Վյաչեսլավ Ռիբիկովը: Հայաստանի պատվիրակ Սոնա Ռուբենյանը 220 միավորով 6-րդ հորիզոնականում է: Մեր մասնակիցը կատարել է Ազատ Հակոբյանի «Կարոտ» երգը՝ ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանանալով ամենաբարձր՝ 11 միավորին:
Նշենք, որ Սոնան դատարկաձեռն չի վերադառնա հայրենիք. մեր ներկայացուցիչը հաղթել է ոչ պակաս կարեւոր "Հանդիսատեսի համակրանք" անվանակարգում:
Սոնա Ռուբենյանը՝ երաժշտական պրոդյուսերի՝ Անդրեի հետ
Սոնա Ռուբենյանը մրցութային երեք օրվա ընթացքում գեղեցիկ ելույթներ է ունեցել, ինչի համար շնորհավորում ենք երգչուհուն:):
BRAVO.am
Լուսանկարները՝ «Նոր ալիք» մրցույթի պաշտոնական կայքից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: