×


Սոս Ջանիբեկյանը պայքարում է խանդի դեմ :)

“Տղամարդու սերը”. այսպես է կոչվում Կամիլ Լըմոնյեի վեպը, որն էլ ընտրել էր Սոս Ջանիբեկյանը` Հայաստանի ժամանակակից արվեստների միության “Խորհուրդ են տալիս հայտնիները” նախաձեռնության շրջանակում ընթերցողների հետ քննարկելու համար: Ներկայացնում ենք դերասանի հնչեցրած հետաքրքիր մտքերից մի քանիսը:

Սոս Ջանիբեկյանը


Ցանկացած ստեղծագործություն ճանապարհորդություն է, բայց եթե անկեղծ լինեմ, այդքան էլ տպավորված չեմ այս գործով, այն որեւէ դեր չխաղաց աշխարհայացքիս կամ կենսակերպիս փոփոխության հարցում:

Սեռական դաստիարակությունը սկսվում է տնից. ծնողները պետք է ամեն ինչ բացատրեն իրենց երեխաներին:

Մարդու կյանքում չափազանց կարեւոր է սեռական ազատությունը, զարմացած մի նայեք, նկատի ունեմ սեռական ցանկությունների հանդեպ մտքի ազատությունը եւ ոչ թե պղծությունը: Սեռական դաստիարակություն ունենալու համար նման թեմաները պետք է բաց լինեն:

Սոս Ջանիբեկյանը


Համաձայն չեմ այն մտքին, թե խավարում գործած մեղքը մեղք չէ: Մարդն իսկական է, երբ համերաշխ է իր հետ, ապրում է խղճով եւ իր ցանկություններով` միշտ ձգտելով կատարելագործվել: Այն, ինչ բնության, խղճիդ եւ ոչ թե երեւակայության ու բարդույթների օրենքներով է, ամենից անկեղծն ու ապահովն է:

Շատերը գիտեն, որ մեծ նշանակություն եմ տալիս աստղագուշակությանը: Վեպի հերոսն փորձեցի հասկանալ, քանի որ նա էլ ինձ պես տարով վիշապ, իսկ կենդանակերպի նշանով խոյ է: Ստեղծագործության մասին կարծիք կազմելիս հաշվի եմ առնում սեփական փորձս:

Կամքի մեծ ուժ ունեմ, բայց գրքի շնորհիվ բացահայտեցի, որ կարեւորը հաստատուն կամք, ոչ թե կամքի մեծ ուժ ունենալն է:

"Տղամարդու սերը" վեպի քննարկումը "Բյուրոկրատ" գրախանութում


Կնոջ հետ շատ դժվար է, իսկ առանց նրա` անհնարին:
Ես աշխարհի ամենախանդոտ տղամարդկանցից եմ, բայց պայքարում եմ դրա դեմ: Թեեւ վստահ եմ` որտեղ կա իսկական սեր, այնտեղ չկա խանդ:

Մեր սկիզբը կենդանական է, իսկ հոգեւորն ու բանականը պարգեւ են, որոնք պետք է զարգացնել այնքան, որ գերակշռեն բնազդներին:

Մարդկանց կարող են կապել ցավը, սեռական խենթությունները… Ունեի կողակից, որին ինձ կապում էր իր պատճառած ցավը: Հանգստանում էի նրա դեպրեսիոն վիճակից: Նա ցավից ավելի մեծ հաճույք էր ստանում, քան ուրախանալուց:

Սոս Ջանիբեկյանը


Ես մարդ եմ, ով անընդհատ որոշումներ է կայացնում, իսկ ընտրություն կատարելը ենթադրում է հրաժարվել. երբ պետք է չորսից մեկն ընտրես, մտածում ես` որոնցից հրաժարվես:

Յուրաքանչյուրս հետաքրքիր ենք եւ հանճարեղ մեր կյանքով ու բարդույթներով,
ուղղակի ամեն մեկս չենք կարող գրել: Եթե աննկատը դարձնեինք կարեւոր, ամեն գրվածք հետաքրքիր եւ յուրօրինակ կլիներ: Ես չեմ գրում, որովհետեւ ալարում եմ:

Ուզում եմ հորդորել բոլորին` կարդացեք, կարդացեք, կարդացեք: Բացի տեղեկացված լինելը, ընթերցանությունը փոխում է կենսակերպը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW