Սուսաննա Պետրոսյանը եւ Գեորգ Գասպարյանը հարաբերություններն օրինականացնելու ճանապարհին են: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, առաջին «Հայսուպերսթար»-ը մարտի 27-ին նշանադրվել է, սակայն նախընտրում է չբարձրաձայնել անձնական կյանքի մասին:
Սուսաննա Պետրոսյանը նշանադրվել է
Երգչուհու ընտրյալը մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ է: «Հանդիպել ենք շատ պատահական ու հետաքրքիր ձեւով, բայց հետագայում, երբ հիշել ենք այդ դրվագը, հասկացել ենք, որ ամենեւին էլ պատահականություն չէր»,-մեզ հետ նախորդ զրույցում պատմել էր Սուսաննան:
Մեր տեղեկություններով` զույգի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել նեղ ընտանեկան միջավայրում: Նշենք, որ Սուսաննայի եւ Գեորգի հարսանիքը սարերի հետեւում չէ:
Սուսաննա Պետրոսյանը նշանադրվել է
BRAVՕ.am-ը շնորհավորում է երգչուհուն` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:
BRAVO.am
Լուսանկարները` Սուսաննա Պետրոսյանի անձնական արխիվից


×
31,523






