×


Սուրենն ու Յանան դստեր 5-ամյակը տոնի են վերածել

Հաղորդավարներ Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյանը օրերս նշել են դստեր՝ Ադելի ծննդյան 5-ամյակը: Ամուսիններն իրենց դստեր օրը տոնի են վերածել: Նախ՝ ուրախ ժամանց են կազմակերպել մանկապարտեզում, այնուհետեւ՝ շարունակել տոնը մանկական սրճարաններից մեկում:

Յանան՝ դստեր հետ


«Մանկապարտեզում Ադելը Մինիի կերպարով էր, ինքն է ընտրել, քանի որ շատ է սիրում այդ մուլտհերոսին: Պարտեզում շատ նվերներ է ստացել երեխաների կողմից, շփվել ծաղրածուի եւ Մինիի հերոսի հետ»,- Bravo.am-ի հետ զրույցում ասել է Յանան:

Սուրենն ու Յանան՝ իրենց դստեր հետ


Ադելի օրը շատ տպավորիչ է անցել նաեւ մանկական սրճարանում. այս անգամ նա ջրահարսի կերպարն է ընտրել: Ի դեպ, Սուրենը եւ Յանան ինքնուրույն են զբաղվել դստեր տոնական սեղանի ձեւավորմամբ: Բացի այդ, հաղորդավարուհի մայրիկն իր ձեռքով կարել է Ադելի` ջրահարսի զգեստը.

Յանան՝ դստեր հետ


«Շատ-շատ նվերներ ենք ստացել, ինչի համար շնորհակալ ենք: Այս տարի յուրահատուկ ձեւով անցավ տարեդարձը, քանի որ Ադելն արդեն մեծացել է ու շատ բան է հասկանում, գնահատում»:

Ծնողները դստեր տարեդարձը տոնի վերծելուց բացի նրան իր սիրելի Բարբի տիկնիկների մի ամբողջ ընտանիք են նվիրել: «Իսկ երազանքի մասին ոչ ոքի չասաց, ասում է` մամա, որ ասեմ, չի կատարվի»,- պատմել է հաղորդավարուհին:

BRAVO.am-ը շնորհավորում է Ադելին` նրան առողջ ու անհոգ մանկություն մաղթելով:


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Յանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW