Դերասաններ Վարուժան Մարգարյանն ու Արեւիկ Գեւորգյանը նոր շունչ են հաղորդել բանաստեղծ, գրական ու հասարակական գործիչ Արարատ Մկրտումյանի բանաստեղծությանը:
Посмотреть эту публикацию в Instagram
«Չէ, ի՞նչ կարոտ: Պարզապես դու չես հերիքում, անընդհատ չես հերիքում, էլ երբեք չես հերիքում: Չէ, ի՞նչ սեր, պարզապես դու փակում ես աչքերդ, որ ես երազ տեսնեմ, քայլում ես, որ ես հոգնեմ: Ծնվում ես, որ շարունակվեմ, հիվանդանում ես, որ ինձ համար բժիշկ կանչեն: Դու ժպտում ես, որովհետեւ ինձ սազում է, հագնվում ես, որ ես չմրսեմ, արձակում ես կոճակներդ, որովհետեւ ես եմ շոգում… Ապրիր, թե չէ մարդիկ դժվարությամբ կտանեն իմ աճյունը ծառերի միջով»,- բանաստեղծի գրած տողերը շատ հուզիչ արտասանում են դերասանները:
Իսկ հոլովակի նկարահանումներից հետո արված կադրերը Մարգարյանն այսպես է հրապարակել. «Եթե մեկը հարցնի ձեզ՝ «սեր» բառի ինչ հոմանիշ գիտեք, վստահաբար պատասխանեք, որ գեղեցիկներից միայն կինն է»:


×
140






