““Վան”-ը աննորմալ, լավ հիվանդություն է, որով ապրում ու վարակում ենք ուրիշներին”. այս խոսքերը Ժակը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է 3 տարի առաջ` “Ռադիո Վան”-ի 12-րդ տարեդարձին, այսօր էլ կարծիքը չի փոխել:): Երեկ հաղորդավարն ու գործընկերները “Yans” ակումբում տոնել են ռադիոկայանի 15-ամյակը:
Ժակը` կնոջ հետ
15 տարի առաջ փոքրիկ անձնակազմով “Ռադիո Վան”-ն առաջին անգամ եթեր դուրս եկավ, այսօր արդեն այն վերածվել է բազմանդամ ընտանիքի: “Ռադիովանցիներին” տոնական երեկոյի ընթացքում անակնկալ է մատուցել Շուշանիկ Արեւշատյանը, ինքն էլ անակնկալի է եկել` արժանանալով “Լավագույն շեֆ” տիտղոսին:
“Ցանկացա յուրահատուկ կերպով արտահայտել սերս աշխատակիցներիս հանդեպ` նվիրելով բարձրախոսի տեսքով խորհրդանշական մրցանակներ: Ամենամեծ երջանկությունն ու հարստությունը հենց այն սերն է, որ ունենք”,-մեզ հետ զրույցում նշել է “Ռադիո Վան’’-ի տնօրենը:
"Ռադիո Վան"-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը կտրում է տոնական տորթը
Միջոցառման մասնակիցների բարձր տրամադրությունն ապահովել են Ֆորշն ու “Ռե մինոր’’ խումբը: 15-ամյակի կապակցությամբ “ռադիովանցիներին” հեղինակային երգ է նվիրել Մարինե Ալեսը: Ելույթ է ունեցել նաեւ Նաիրա Գյուրջինյանի “Jazzel” խումբը: Աղջիկներին բեմում միացել է բիթբոքսեր Բագրատ Տերտերյանը:
Ժակն այս անգամ մեզ հետ զրույցում նշել է, որ “Ռադիո Վան”-ում է արդեն 13 տարի.“Այստեղ աշխատելով` վերածնվել եմ: Այն փոխեց կյանքս, նույնիսկ` անունս:): Ինձ համար երջանկություն է, որ ռադիոյից մեր ձայնը հասնում ու ջերմացնում է նույնիսկ մեկ ունկնդրի”:
Ֆորշը եւ "Ռե մինոր" խումբը
Կեսգիշերին մոտ էր, բայց քչերն էին շտապում հեռանալ երեկույթից, իսկ Ֆորշն ու “Ռե մինոր’’-ը շարունակում էին նվագել, երգել ու ուրախանալ ներկաների հետ: BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ նորանոր հաջողություններ մաղթում “Ռադիո Վան’’-ին:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: