×


Ստեղծեք Ձեր յուրահատուկ ոճը` վերաբացված edition-A խանութ-սրահում

Վրացի լավագույն դիզայներների հավաքածուների ինքնատիպ նմուշներն այսուհետ ներկայացված են Թումանյան 38 հասցեում գտնվող «edition-A» խանութ-սրահում, որը մինչ այս կոչվում էր «Avtandil»: Վրացական նորաձեւությունը դեռ 2015 թվականին վրացի հայտնի դիզայներ Ավթանդիլի անվամբ ներխուժեց հայկական շուկա՝ բավական արագ գտնելով լայն տարածում եւ ձեռք բերելով հավատարիմ հաճախորդներ: Այսօր արդեն վերաբացված խանութ-սրահը համալրվել է «Dots», «Aka Nanita», «Jiano» եւ հայտնի այլ բրենդների յուրահատուկ տեսականիով:

edition-A խանութ-սրահը վերաբացվել է


Խանութ-սրահի պաշտոնական վերաբացմանը երեկ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, ծանոթացել է ներկայացված տեսականուն, լուսանկարել, ինչպես նաեւ զրուցել է հիմնադիր-տնօրեն Անի Մկրտչյանի հետ՝ «edition-A»-ում ներկայացված բրենդների առավելություններին ծանոթանալու եւ անվանափոխության շարժառիթը պարզելու համար:

edition-A խանութ-սրահի հիմնադիր-տնօրեն Անի Մկրտչյանը


«Չորս տարի առաջ Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց վրացի հայտնի դիզայներ Ավթանդիլի հավաքածուն, բացվեց համանուն խանութ-սրահը, որին ներկա էր նաեւ հենց դիզայները: Ժամանակի ընթացքում, տեսնելով մեր հաճախորդների քանակն ու սերը վրացի դիզայներների հագուստների նկատմամբ, որոշեցինք ներկրել վրացի այլ դիզայներների յուրահատուկ հագուստներ եւս»,-պատմում է Անին, ապա նաեւ նշում, որ այդ դեպքում, բնականաբար, պետք է վերանվանվեր խանութ-սրահը:

«Նորաձեւության աշխարհում կա «limited edition» արտահայտությունը, երբ արտադրվում է սահմանափակ քանակությամբ եւ ավելի բարձր արժողությամբ հագուստի տեսականի: Որոշեցինք, որ անունը լինի «edition-A» եւ նրանում ընդգրկվի լավագույն դիզայներների այն հավաքածուները, որոնք առավել յուրահատուկ են եւ ոճային: Այժմ մեր խանութ սրահում բացի միշտ առկա «Avtandil» բրենդից, կան նաեւ «Dots», «Aka Nanita», «Jiano» բրենդները»,-տեղեկացրել է հիմնադիր-տնօրենը:

edition-A խանութ-սրահը վերաբացվել է


«edition-A» խանութ-սրահում առկա են ամենատարբեր ոճի հագուստներ` սկսած սպորտայինից, մինչեւ դասական: Այստեղ կգտնեք նաեւ ոճային եւ հարմարավետ կոշիկի տեսականի` թե՛ բարձրակրունկ, եւ թե՛ սպորտային: Իսկ «Jiano» ձեռագործ պայուսակների մասին Անի Մկրտչյանն առանձնահատուկ ոգեւորությամբ խոսեց՝ պատմելով, որ ամբողջը ձեռքի աշխատանք է.«Այս պայուսակների դիզայներն ասում է՝ «Եթե աշխարհում կգտնեք իմ պայուսակի նման երկրորդը, ապա բերեք եւ ցույց տվեք ինձ»: Պայուսակներին կարի մեքենա ընդհանրապես չի կպնում, այլ միայն ձեռագործ աշխատանքներ են: Այս բրենդի տեսականին ներկրում են Ֆրանսիա, Իտալիա, Ռուսաստանի որոշ քաղաքներ եւ, իհարկե, արդեն Հայաստան»:

edition-A խանութ-սրահը վերաբացվել է


«edition-A»-ում հաճախորդներին ճիշտ ընտրության հարցում կօգնեն հմուտ վաճառող-խորհրդատուները: Դե, իսկ սեզոնային զեղչերը կոգեւորեն բոլորին.«Մեզ մոտ հնարավոր է նաեւ ձեռք բերել այնպիսի զգեստներ, որ կներկրվեն միմիայն մեկ օրինակից՝ հատուկ պատվիրատուի համար»,-նշել է հիմնադիր-տնօրենը:

edition-A խանութ-սրահի վերաբացմանը


Խանութ-սրահի նորություններին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում, որտեղ պարբերաբար կներկայացվեն թարմացված տեսականին, սպասվող զեղչերն ու մյուս անակնկալները: Շտապենք տեղեկացնել, որ այս պահին եւս «edition-A»-ում գործում են զեղչեր:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին