Լիդուշիկը 2014 թվականը դիմավորել է Միացյալ Նահանգներում, որտեղ մեկնել էր երգելու ամերիկաբնակ հայերի համար: Նախորդ փետրվարին Լոս Անջելեսում տեղի ունեցած առաջին մենահամերգից հետո տարեվերջին` դեկտեմբերի 28-ին, “Pasadena Civic” համերգասրահում կայացել է նրա երկրորդ մենահամերգը.“Առաջինն անցավ “Ալեքս” թատրոնում, որին ներկա էր մոտ 1500 հանդիսատես, իսկ այս դահլիճում հյուրերի թիվը մոտ 3000 էր: Ինձ համար ուրախալի էր, որ համերգից հետո տեսա այլազգի երեխաների, ովքեր գիտեին իմ երգերը”:
Լիդուշիկը Միացյալ Նահանգներում
“Բարին է հաղթում” խորագրով համերգը պատանի երգչուհու 4-րդ մենահամերգն էր, որի ժամանակ դուետներ չի երգել, բայց “Կիլիկիա Արտ Ստուդիա”-ի սաների հետ պարել է, շվիով նվագել “Հոյ, Նազան” երգը, կատարել է ազգագրական երգերի պոպուրի, իսկ հանդիսավարն է եղել Միլենա Մաթեւոսյանը, որի հետ մանուկ հասակում երգել է “Արեւիկ” երգի անսամբլում.“Մենք բեմում մեր հիշողություններով ու երաժշտական առաջին քայլերով կիսվեցինք հանդիսատեսի հետ: Համերգի ավարտից հետո երեւանյան մենահամերգիս տեսասկավառակի շնորհանդեսն էր, նաեւ ես ու Ձմեռ պապը երեխաներին բաժանեցինք նվերներ, որոնք իմ լուսանկարով եռանկյուն տուփերի մեջ խաղալիք Ձմեռ պապիկներ էին:)”:
Լիդուշիկը` Լեոնիդ Ագուտինի եւ համերգի մյուս մասնակիցների հետ
Լիդուշիկը նշել է, որ ամերիկահայերի նվերներից շատ է շոյվել.“Ստացել եմ շատ գեղեցիկ զարդեր, գրիչներ, նամակներ: Երբ առաջին օրը գնացի “Կիլիկիա” ստուդիա, 5 տարեկան մի փոքրիկ ասաց` “Վա՜յ, Լիդուշիկ, էս ո՞նց մեծացար:)”: Երեխաներն ինձ հաճելիորեն զարմացնում էին”:
Լիդուշիկը
14-ամյա երգչուհու խոսքով` 20 օր տեւած ուղեւորության ընթացքում հիմնականում նախապատրասվել է համերգին, մասնակցել միջոցառումների, եղել է տեսարժան վայրերում, դեկտեմբերի 31-ին էլ աշխատանքային թիմի հետ դիմավորել է Ամանորը: Նրա հետ ԱՄՆ-ում են եղել տատիկը` տիկին Գոհարը, հնչյունային ռեժիսոր Էդգար Ալեքսանյանը, “Լիդուշիկ փրոդաքշն”-ի տնօրեն Սարգիս Քոչարյանը, որը Լիդուշիկի մորաքրոջ ամուսինն է ու նրա որդին:
Լիդուշիկը մենահամերգ է տվել Միացյալ Նահանգներում
Պատանի երգչուհին Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ դեկտեմբերին Մոսկվայում մասնակցել է “Սուրբծննդյան տարվա երգ 2013” համերգային ծրագրին` ելույթ ունենալով Լեոնիդ Ագուտինի եւ իր հասակակիցներ Դիանա Քալաշովայի, Սաբինա Մուստաեւայի ու Ալիկա Միլովայի հետ.“Նախորդ տարի եւս պետք է երգեի, բայց այդ օրերին մեկնել էի Իտալիա եւ չկարողացա ներկա գտնվել: Այս նկարահանումները կարճ են տեւում, բայց հասցնում ենք իրար հետ շփվել, փորձերն ու ժամանցը համատեղել”:
9-րդ դասարանում սովորող Լիդուշիկն առաջիկայում կներկայացնի իր նոր երգերից մեկը` Էդգար Ալեքսանյանի հեղինակած “Լա-լա-լա”-ն, որն առաջին անգամ կատարել է ամերիկյան մենահամերգին:
BRAVO.am
Լուսանկարները` Լիդուշիկի անձնական արխիվից, 3AE Studio-ի եւ Ecoleart.ru կայքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: