×


Վահան Խաչատրյանը մասնակցում է իտալական “Vogue”-ի դիզայներների մրցույթին

Դիզայներ Վահան Խաչատրյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իր մեկ տարվա համագործակցության ժամկետը հայտնի “Dolce & Gabbana” ապրանքանիշի հետ այս ամիս ավարտվել է: “Հիմա ուզում եմ կենտրոնանալ իմ սեփական հավաքածուի ստեղծման վրա”,-նշել է նա:

“Հաղթելուս դեպքում միջազգային շուկայում կարող է հայկական նոր ապրանքանիշ հայտնվել”. Վահան Խաչատրյան


Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում բնակվող  դիզայները դեռեւս չի որոշել` որտեղ է ապրելու եւ ստեղծագործելու առաջիկայում. “Երեւան վերադառնալը հնարավոր տարբերակներից մեկն է, եթե, իհարկե, աշխատանքի համապատասխան առաջարկ ստանամ”:

Վահան Խաչատրյանը նշել է, որ ներկայում մասնակցում է իտալական “Vogue”-ի եւ “Musse” օնլայն խանութի նախաձեռնած մրցույթին եւ հաղթելու դեպքում հնարավորություն կստանա իրականացնել իր հավաքածուի արտադրանքը եւ վաճառքը` ունենալով նաեւ վերոնշյալ ամսագրի աջակցությունը:

Դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած զգեստներից


“Այս մրցույթին մասնակցում եմ այն պարզ պատճառով, որ հաղթանակը շատ մեծ քայլ կլինի ոչ միայն ինձ, այլ նաեւ հայկական նորաձեւության համար: Եթե հաղթեմ, ապա միջազգային շուկայում հայկական նոր ապրանքանիշ կարող է հայտնվել”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Վահան Խաչատրյանը:

Հաղթելու համար դիզայներին հարկավոր է նաեւ ձեր աջակցությունը: Վահան Խաչատրյանի օգտին կարող եք քվեարկել մինչեւ նոյեմբերի 20-ը` անցնելով հետեւյալ հղմամբ`  http://www.muuse.com/#!voguevote/all/3890-vahan-khachatryan :

Վահան Խաչատրյանը մասնակցում է իտալական “Vogue”-ի դիզայներների մրցույթին


Նշենք, որ ամենից շատ ձայներ հավաքած 10 մասնակիցը կանցնի եզրափակիչ փուլ, իսկ հաղթողին կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վահան Խաչատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW