×


Լիա Զախարյանը

Վատ եղանակը խափանել է Լիա Զախարյանի պլանները:)

Լիա Զախարյանի աշնանային նոր լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Լունա Դաշյանն է: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ֆոտոշարքի գաղափարը հանկարծակի է ծագել:

«Հայտնի դիմահարդարներից մեկից համագործակցության առաջարկ էի ստացել, ես ու Լունան էլ որոշեցինք օգտվել առիթից ու աշնանային ֆոտոշարք իրականացնել: Նախապես որոշել էինք երեք տարբեր կերպար ստանալ, բայց անձրեւային եղանակը թույլ տվեց միայն մեկը»,- պատմել է Լիան:

Լիա Զախարյանը


Ցանկալի արդյունքն աղջիկներին հաջողվել է ստանալ մեկուկես ժամում.«Մենք վաղեմի ընկերներ ենք: Իրար հետ բազմիցս համագործակցել ենք: Չնայած վատ եղանակին՝ բարձր տրամադրություն ունեինք: Նկարերում իմ սիրելի գույների՝ կանաչի, դեղինի ու կարմիրի համադրությունն է: Սիրում եմ աշնան այս շրջանը»:

Լուսանկարվելու սիրահար Լիան մտաբերել է նաեւ իր առաջին ֆոտոշարքը, որն իրականացրել է 2012 թվականին.«Մի ամբողջ օր նախապատրաստվել էի: Մոտ երկու մեծ պայուսակ հագուստ էի տարել ինձ հետ: 4 ժամ աշխատեցինք, անընդհատ զգեստափոխվում էի: Շատ ոգեւորված էի: Հիշում եմ՝ 400 լուսանկար էինք արել»:

Լիա Զախարյանը


Առօրյայում էլ նա հաճախ է լուսանկարվում.«Աշխատանքային ընթացքի, պարի դասերի, ընկերներիս հետ հաճելի հանդիպումների ժամանակ նկարներ եմ անում ու սոցցանցային իմ էջերում տեղադրում, լավ գիտեմ՝ շատերն են հետեւում ու սպասում իմ հրապարակումներին: Դեռ դժգոհություններ չեմ լսել»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am /
Լուսանկարները` Լունա Դաշյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW