Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Աբովյանի դատարանում դռնփակ դատական նիստ է սկսվել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը` նշելով, որ քիչ առաջ շտապօգնության մեքենայով դատարան է բերվել դերասան Վարդան Պետրոսյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը Վարդան Պետրոսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի:
Վարդան Պետրոսյանը
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ դերասանի խոսքով` իր նկատմամբ կատարվել են ապօրինի գործողություններ, քանի որ “երբեւիցե չի հրաժարվել ներկայանալ քննչական մարմնին": Վարդան Պետրոսյանը նաեւ ցավակցել է մահացածների ընտանիքներին:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ:
BRAVO.am
Աղբյուրը` shamshyan.com


×
15,366





