BRAVO.am-ի սիրային բլից հարցերին այս անգամ պատասխանել է Վարդան Հովսեփյանը: Դերասանն ասել է, որ ամուսնությունից հետո կյանքն ավելի օրինաչափ եւ հավասարակշռված է դարձել, ինչի համար շնորհակալ է կնոջը: Նա առիթը բաց չի թողել եւս մեկ անգամ Կարինային սեր խոստովանելու համար՝ ասելով՝ «Ես կնոջս շատ եմ սիրում»:
Սերը տարիք չի հարցնում:
Սիրել՝ նշանակում է ապրել:
Սերը հենց առաջին հայացքից է լինում:
Սիրահարվածները նման են իրար, իսկ ինչպես տատս էր ասում՝ աղունիկների:
Վարդան Հովսեփյանը՝ կնոջ հետ
Սիրո իմ եղանակը գարունն է:
Կնոջ արտաքինում ինձ կարող է գրավել կանացի եւ խնամված լինելը:
Վանել` ոչ կանացի պահվածքը:
Կինը պետք է լինի գրագետ:
Կյանքն առանց սիրո չի լինում:
Երբ սիրում ես, բոլորին եւ ամեն ինչ ես սիրում:
Հանուն սիրո պատրաստ եմ:
Սիրած էակի կողքին արթնանալը լավ բան է:
Վարդան Հովսեփյանը՝ կնոջ հետ
Սերը հիմնականում սպիտակ է, մեկ-մեկ էլ՝ սեւ:):
Մինչ ամուսնանալը պետք է մոտոցիկլետ շատ քշել:
Իմ առաջին համբույրը չեմ հիշում:
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է շուտ կրակն ընկնել:): Իսկ եթե լուրջ` չեմ պատկերացնում:
Առաջին ժամադրությունը պետք է լինի հրապարակի ժամացույցի տակ:):
Աղջիկներին դուր է գալիս իմ չգիտեմ՝ ինչը:
Չեմ սիրում աղջիկների, ովքեր ցածրացնում են իրենց կողքի տղամարդուն, ասեմ ավելին` տրաքում եմ:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վարդանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: