×


Վարդուհի Ալեքսանյանը

Վարդուհի Ալեքսանյան.«Միայն ձյունն է պակասում»

Ամանորին հաշված օրեր են մնացել: Պարուհի, պարուսույց Վարդուհի Ալեքսանյանը, ով շուրջ 2 տարի բնակվում է Լոս Անջելեսում, BRAVO.am-ին հայտնել է, որ չխախտելով ավանդույթը, Նոր տարին կդիմավորի Հայաստանում: Վարդուհին մեզ է տրամադրել տոնական շնչով իր նոր ֆոտոշարքը, ամփոփել է անցնող տարին եւ նշել, թե ինչ է սպասում գալիք 2018-ից:

Նոր տարին հիշողություններում

Ես հրաշալի, գունեղ մանկություն եմ ունեցել: Ձմեռ պապիկներն անպակաս էին իմ կյանքից: Անշուշտ, հավատում եմ Ձմեռ պապիկին, քանի որ մինչ օրս նա գալիս է: Ամենահիշարժան Ամանորը մեր` Անգոլայում ապրելու տարին էր: Քանի որ շատ շոգ էր, Ձմեռ պապը շորտերով էր:):

Վարդուհի Ալեքսանյանը


Լոսանջելեսյան Ամանորի մասին

Ամանորյա տրամադրությունը Միացյալ Նահանգներում բավական վաղ է սկսվում` դեկտեմբերի 1-ից: Բոլորը վարակիչ լուսավոր դեմքով են շրջում: Շուրջբոլորն այնքան լուսավոր եւ գեղեցիկ է, որ քեզ հեքիաթում ես զգում: Միայն ձյունն է պակասում: Այստեղ ձմեռային եղանակին կարոտով ենք սպասում: Շուրջ 2 տարի է՝ Միացյալ Նահանգներում եմ, բայց Նոր տարին հայրենիքում եմ դիմավորել: Այս տարի կրկին տանը կդիմավորեմ՝ հայրենի քաղաքում՝ ջերմ ընտանեկան մթնոլորտում:

Նոր ֆոտոշարքի մասին

Կարծես ավանդույթ է դարձել նախատոնական ֆոտոշարք իրականացնելը: Այս անգամ էլ մեր «Grand Stage Dance» կատարողական արվեստի դպրոցի ուսուցիչներով բացիկներ ենք պատրաստում սիրելի սաների համար: Սիրում եմ թեմատիկ ֆոտոշարքեր: Այս անգամ աշխատել եմ Գեղամ Գրիգորյանի հետ: Առաջարկ եղավ հենց ամանորյա նկարահանումներից սկսել, քանի որ Ամանորն իմ ամենասիրելի տոնն է:

Վարդուհի Ալեքսանյանը


Ամփոփելով տարին

2017-ը բավականին բուռն էր եւ ստեղծագործական: Տարեսկզբին մեր կատարողական արվեստի դպրոցն առաջին մենահամերգն ունեցավ Լոս Անջելեսում: Մեր սաները Միացյալ Նահանգների խոշորագույն առաջնություններից շուրջ 15 զույգ մեդալներով վերադարձան:

Շնորհակալ եմ յուրաքանչյուր օրվա, պահի եւ ընձեռված հնարավորությունների համար: Ես սիրում եմ այն, ինչ անում եմ, եւ անում եմ այն, ինչ սիրում եմ:

Վարդուհի Ալեքսանյանը


2018-ից ակնկալիքների մասին

Եկող տարի այնքան ծրագրեր կան իրականացնելու: Բուռն աշխատանքային տարի է սպասվում՝ նոր մրցույթներ, բեմադրություններ: Հայաստանի եւ Լոս Անջելեսի առաջատար մասնագետների հետ պատրաստվում է նաեւ պարային նոր նախագիծ:

Կարծում եմ՝ 2018-ը կլինի նորանոր ձեռքբերումների, նպատակների իրականացման եւ վայելքի տարի: Տարվա վերջին կստուգենք:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Alisa Studio-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW