Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն դեկտեմբերի 24-ին կարելի էր մուտք գործել միայն դասական ոճի հագուստով: Հանդիսատեսին համերգասրահ էին ուղեկցում պարահանդեսային հանդերձանքով եւ դիմակներով կանայք ու տղամարդիկ: Բանն այն է, որ տեղի է ունեցել “Վիեննա գալա” խորագրով գեղեցիկ համերգ, եւ կազմակերպիչները փորձել էին ապահովել վիեննական պարահանդեսների շունչը:
Հրաչուհի Բասենցը եւ Կարեն Դուրգարյանը
Oպերային թատրոնի տարեվերջյան համերգին դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Արծվիկ Դեմուրչյանը, Հասմիկ Թորոսյանը եւ Լիպարիտ Ավետիսյանը:
"Վիեննա գալա" համերգին
Երեկոյի գլխավոր հյուրն էր անվանի օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը, ով 2008 թվականից հանդիսանում է Նյուրնբերգի օպերային թատրոնի առաջատար սոպրանոն: Նա ժամանել է Գերմանիայից, որտեղ բնակվում եւ ստեղծագործում է 2006 թվականից:
“ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` կնոջ հետ
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
3,118





