Հոլիվուդի ամենահաջողակ եւ նորաձեւ կինը, հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի տիկինը, չորս երեխաների օրինակելի մայր Վիկտորիա Բեքհեմը օրերս նորաձեւության աշխարհում “Օսկար’’ համարվող մրցանակի է արժանացել՝ “British Fashion Awards”-ի շրջանակներում հաղթելով “Տարվա բրենդ’’ անվանակարգում:
Դեւիդ ու Վիկտորիա Բեքհեմները
Նշենք, որ այս անվանակարգում Վիկտորիան մրցել է այնպիսի հայտնի բրենդերի հետ, ինչպիսիք են “Tom Ford”-ն ու “Burberry”-ն: Մրցանակը ստանալիս տիկին Բեքհեմը հուզմունքից լացել է: Դիզայները շնորհակալություն է հայտնել ծնողներին, ընտանիքին, երեխաներին ու ամուսնուն` նշելով, որ “առանց Դեւիդի ոչնչի չէր հասնի, որովհետեւ հենց ամուսինն է ոգեւորում իրեն”:
“Հավաքածուիս համար ստեղծում եմ այն, ինչ ինքս կկրեի: Երբեք չեմ նայում՝ ինչ են ստեղծում ուրիշները: Բրենդերի հանդեպ իմունիտետ եմ ձեռք բերել:)”,- ամերիկյան հայտնի պարբերականներից մեկին տված հարցազրույցում նշել է Վիկտորիան:
Վիկտորիան դստեր հետ
Երգչուհի եւ դիզայներ Բեքհեմը անկեղծորեն նշել է, որ “մանուկ հասակում ընկերներ չի ունեցել”. “Չաղլիկ աղջնակ էի երկու պոչիկով, իսկ դիմացի ատամներիս միջեւ ընկած անցքը այնքան մեծ էր, որ նույնիսկ ընկույզ կտեղավորվեր: Համադասարանցիներս ծաղրում էին ինձ, բայց ծնողներս մշտապես ասում էին, որ “մեկ օր ցույց կտամ բոլորին՝ ով եմ”: Ես էլ հավատացի նրանց, ու այդպես էլ եղավ”:
Իսկ ամուսինն ու երեխաները Վիկտորիայի համար “ուրիշ պատմություն են”. “Դեւիդն իմ պատն է. երբեք չէի հավատա ուժերիս ու դիզայներ չէի դառնա, նույնիսկ չէի փորձի: Եթե ինձնով լիներ, երեխաներս 24 ժամ կողքիս կլինեին, բայց նրանք պետք է դպրոց, տարբեր խմբակներ հաճախեն: Չնայած՝ հիմնականում միշտ ուղեկցում եմ նրանց: Իսկ փոքրիկ աղջիկս` Հարփերը, օրվա 24 ժամն էլ ինձ հետ է:)”:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: