×


“Վիտամինցի” Չարենցն ամուսնացել է :)

Հուլիսի 25-ը հարսանեկան էր ոչ միայն երգչուհի Անուշիկ Ալավերդյանի եւ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի, այլեւ “Վիտամին” ակումբի հումորիստ Չարենցի համար:

“Վիտամինցի” Չարենցն ամուսնացել է


Չարենցը, նույն ինքը` Կարեն Սահակյանը, եւ ընտրյալը` գերմանաբնակ Աննա Զաֆարյանը, երեկ պսակադրվել են Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

“Վիտամինցի” Չարենցն ամուսնացել է


Զույգի հարսանեկան արարողությանը ներկա են եղել ինչպես հարազատներն ու ընկերները, այնպես էլ “Վիտամին” ակումբի ներկայացուցիչները: Երեւանի ռեստորաններից մեկում կազմակերպված խնջույքի ընթացքում իր սեթերն է հնչեցրել նաեւ դիջեյ Vakcina-ն:

“Վիտամինցի” Չարենցն ամուսնացել է


BRAVO.am-ին մի քանի լուսանկար է ուղարկել գեղեցիկ կազմակերպված հարսանիքի ականատեսներից մեկը, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Շնորհավորում ենք նորապսակներին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW