“Դժվար ապրուստ” սերիալում Էսթերի դերակատարմամբ հայտնի դարձած Տաթեւ Իրիցյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ շուտով հանդիսատեսի դատին կներկայացվի իր մասնակցությամբ համր ֆիլմ: Կարճամետրաժ “Ստվեր”-ի ռեժիսորը Գայանե Գրիգորյանն է:
Տաթեւ Իրիցյանը
Խոսելով իր մարմնավորած կերպարի մասին` Տաթեւը նշել է, որ նա ապրեցնելու ունակությամբ օժտված աղջիկ է.“Հերոսուհին իր կենսուրախությամբ կարողանում է ստվերից հանել շրջապատի կողմից անտեսված մի տղայի, որը ծնողների կորստից հետո երկար տարիներ փակվել էր իր մեջ` դառնալով անտեսանելի: Նրա շնորհիվ տղան կրկին սկսում է սիրել կյանքը”:
“Ստվեր” ֆիլմը ներկայացվելու է Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվելիք “Նոֆի” ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնին: Տաթեւ Իրիցյանը խոստովանել է, որ մտավախություն է ունեցել, թե չի կարողանա արդարացնել ռեժիսորի սպասումները, սակայն վստահ է` եթե չվստահեին, դերը չէին առաջարկի:
Տաթեւ Իրիցյանը
“Երբ խոսքերով ես խաղում, կարող ես խաբել, մի փոքր թերանալ այս կամ այն հոգեվիճակը ներկայացնելիս, բայց երբ ֆիլմը համր է, ամեն ինչ պետք է արտահայտես ապրումների միջոցով: Այս դեպքում խաբելն անհնար է”-ասել է նա:
Տաթեւ Իրիցյանը
Մեզ հետ զրույցում Տաթեւը նաեւ պատմել է, որ այժմ որպես մենեջեր աշխատում է երեւանյան բրենդային խանութներից մեկում, սիրով կհամաձայնի կրկին նկարահանվել սերիալում. “Իսկապես շատ եմ սիրում այդ ոլորտը եւ մտադիր եմ մասնագիտական կրթություն ստանալ. կփորձեմ ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Տաթեւ Իրիցյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: