×


Տաթեւ Սարգսյանը՝ կյանքի մեծ փոփոխության եւ Մանուկ Ալեքսանյանի հետ ֆոտոշարքի մասին

Եթե առաջիկայում ունեք հարսանիք, մանկական տոնակատարություն կամ մեկ այլ առիթ, ապա այն անմոռանալի դարձնելու հարցում Ձեզ կօգնի հայկական մի շարք սերիալներից հայտնի Տաթեւ Սարգսյանը: «Thank You Event Planning»՝ այսպես է կոչվում նորաբաց ընկերությունը, որտեղ աշխատանքի է անցել դերասանուհին` որպես միջոցառումների կազմակերպիչ: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է հայտնվել այս ոլորտում, եւ թե ինչ ծառայություններ է մատուցում իրենց ընկերությունը:


«Այժմ զբաղվում եմ նրանով, ինչն ինձ ստիպեց լիովին վերականգնել ուժերս եւ հասկանալ, որ կյանքս կարող է հետաքրքիր, գունեղ եւ դրական հույզերով լի լինել: Նույնիսկ զարմանք եմ ապրում, թե ինչպես էր հնարավոր այս եռանդն ու էներգիան մի կողմ դնել ու բավական երկար ժամանակ վերածել կյանքս կմախքի, այնինչ, հիմա չեմ հասցնում հասկանալ` երբ օրս սկսվեց, երբ ավարտվեց: Իսկապես, օրվա 24 ժամը չի հերիքում, գերհոգնածություն եմ զգում, բայց միեւնույն ժամանակ գիտակցում եմ, որ հենց դա է ինձ երջանկացնում: Ի դեպ, շուրջբոլորն ինձ շնորհավորում են, որ կյանք եմ վերադարձել: Հեռու-մոտիկ ծանոթները, հարազատներն ու ընկերները նշում են, որ ուրախ են ինձ կրկին պայծառ տեսնել, ասում են` վերադարձել է աչքերիս առաջվա փայլը»,-նշել է Տաթեւը:

Նրա խոսքով` այս ոլորտում շատ պատահական է հայտնվել ու հասկացել, որ այն չափից ավելի հոգեհարազատ է իրեն.«Պատճառները մի քանիսն են` ստեղծագործական մթնոլորտ, բազմակողմանի զարգացած մարդիկ, նոր ծանոթություններ եւ այդ ամենին գումարած` ուրախություն պարգեւելը: Կյանքս ամբողջությամբ քեֆ-ուրախություն է, երաժշտություն եւ գեղեցկություն: Երեւի թե, մարդն ինչ իր մեջ է սերմանում, օրերից մի օր այն տեսնում է իր շուրջը: Ասում են՝ այն, ինչ կա կյանքումդ, կամ թույլ ես տվել լինի, կամ արժանացել ես: Երկու տարբերակն էլ ինձ համար է:)»:


Տաթեւը նոր մտահղացումներով է միջոցառումների կազմակերպման ընկերություն եկել.«Անունը՝ «Thank You Event Planning», ընտրեցի ես: Իմ գալով բացեցինք երկրորդ գրասենյակ ու սկսեցինք աշխատել փոքր-ինչ այլ ձեռագրով եւ ստանդարտից դուրս մոտեցմամբ: Երկու ամիս առաջ սկսեցի նախապատրաստական փուլը եւ մեծ ոգեւորությամբ այն կատարեցի, ասես ընկերությունը հենց իմը լինի: Արդեն իսկ ունենք ստեղծագործական ինքնատիպ ձեռագիր, որը ստիպում է բացառել կրկնօրինակելու միտքը: Չենք զլանում ուսուցողական ընթացքից. էլ ավելի մասնագիտանալու ցանկությունն անսպառ է: Աշխատում ենք էսքիզներով, սեփական պրոֆեսիոնալ կարծիքը չենք պնդում, եթե այն չի համապատասխանում պատվիրատուի նախասիրությանը: Մեզ համար ոգեշնչման աղբյուր է հանդիսանում նախագծին վերաբերող ամեն ինչ»,-նշել է նա:

«Thank You Event Planning»-ը հարսանեկան տոնակատարություններ, հետաքրքիր, զվարճալի խաղերով հագեցած մանկական ծրագրեր եւ, առհասարակ, տարաբնույթ ծառայություններ մատուցող ընկերություն է, որի պրոմո-ֆոտոշարքի համար Տաթեւը համագործակցել է ոճաբան Մանուկ Ալեքսանյանի եւ լուսանկարիչ Դիանա Բոստանջյանի հետ. «Առաջին անգամ էի աշխատում նրանց հետ, եւ գոհացուցիչ արդյունք ունեցանք: «Highrest» ռեստորանում կազմակերպեցինք մեր ռոմանտիկ ընթրիք-լուսանկարահանումը. յուրահատուկ եւ գեղեցիկ մի վայր, որտեղ ամեն մի մանրուք ջանասեր աշխատանքի արդյունք է: Ջերմ մթնոլորտը, ցուցաբերած անհատական վերաբերմունքը եւ, անշուշտ, բարձրակարգ սպասարկումն էլ ավելի ոգեւորիչ էր դարձնում մեր լուսանկարահանման ընթացքը: Այն դարձավ իմ սիրելի յուրահատուկ ռեստորաններից մեկը, քանի որ այնտեղ տիրող մթնոլորտը հնարավորություն տվեց զգալ հայկական օջախի ջերմությունը: Իսկ «մալչիշնիկ» կազմակերպելիս որոշեցինք ստանդարտից դուրս մի բան անել յուրօրինակ վայրում: Կոլումբիայի մասնիկ ունենք Հայաստանում՝ «Հալդի» սրճարանը: HALDI.COCOFFEEORTEA` յուրահատուկ հասկացություն. միջազգային ցանցի սրճարանային այս խանութները նախատեսված են խթանել կոլումբիական սուրճի եւ թեյի լյուքս դասի մասսայականացումը` կենտրոնանալով լավագույն նմուշների վրա, եւ ազգային արտադրանքը հասցնել հասարակությանը: Նրանք մեզ դիմավորեցին բացառապես էկզոտիկ ձեռագրով, անուշաբույր տեսականիով, համային յուրահատկությամբ»:


Տաթեւին մեծ ուրախություն է պարգեւում այն փաստը, որ իրենց կատարած աշխատանք արդեն արդյունք ունի.«Պատկերացրեք, ինչ մեծ պարտականություն ու երջանկություն է, երբ մարդիկ վստահում են քեզ իրենց կյանքի կարեւորագույն առիթները: Վերջերս կազմակերպեցինք հարսանեկան գեղեցիկ ու շքեղ տոնակատարություն, որն ամրապնդեց մեր ուժերը, որպեսզի էլ ավելի հզոր վստահությամբ ու եռանդով շարժվենք առաջ: Արարողության փոքրիկ վիդեո տարբերակը կարող եք գտնել մեր «ֆեյսբուքյան» եւ «ինստագրամյան» էջերում: Մեր հեռոխոսհամարն է (+374 95) 07 06 06: Սիրով սպասում ենք ապագա պատվիրատուներին եւ վստահ ենք` կարժանանանք նրանց համակրանքին»:

Thank You Event Planning-ի կարգախոսն է` ստեղծել տոների այնպիսի մակարդակ, որը չի վիճարկվում: Այստեղ համատեղում են որակը, նրբագեղ գեղեցկությունը, շքեղությունը եւ մատչելին` անկախ տոնակատարության բնույթից եւ ժամկետներից: Լավագույն մասնագետների համախմբված աշխատանքի արդյունքում յուրաքանչյուր պատվեր դառնում է կատարյալ` անկախ նրանից ծավալուն է աշխատանքը, թե՝ ոչ: Ընկերության աշխատակիցները սիրով վերահսկում են միջոցառման ողջ ընթացքը, տրամադրում են տարբեր բնույթի ռեսուրսներ յուրաքանչյուր ժամի եւ յուրաքանչյուր վայրում, անգամ անսպասելի եւ նախադեպ չունեցող պատվերների դեպքում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Thank You Event Planning-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW