Տիգրան Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել` նկարահանված “Արի՛ մոտս, մի՛ գնա” երգի հիման վրա, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Լեւոն Աբրահամյանն է: Ամերիկաբնակ երգիչն այս անգամ համագործակցել է ռեժիսոր Արեն Բայադյանի հետ, ով աշխատանքն իրականացնելու համար մեկնել է Միացյալ Նահանգներ:
Տիգրան Ասատրյանը` նոր տեսահոլովակի նկարահանումներին
“Որոշեցի, որ միասին կկարողանանք ստեղծել տարբերվող ու հետաքրքիր գործ”,-BRAVO.am-ին ասել է Տիգրան Ասատրյանն ու ներկայացրել տեսահոլովակի սյուժեն.“Սիրելիին հասնելու խոչընդոտներով լի ընթացքն ենք ներկայացնում: Տարբեր իրավիճակներ եւ բազմաթիվ գեղեցկուհիներ, որոնք փորձում են շեղել նրանց ուղիները, բայց ապարդյուն”:
Տիգրան Ասատրյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Մոտ երկու ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո նկարահանումներն իրականացվել են 5 օրում` 9 տարբեր վայրերում.“Ընտրել ենք շուրջ 110 մասնակից: Տեսահոլովակումս առաջին անգամ հանդես են եկել նաեւ զավակներս` Արամն ու Նվարդը”,-պատմել է երգիչը:
Տիգրան Ասատրյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Արամ Ասատրյանի որդին մեզ հետ զրույցում նաեւ տեղեկացրել է, որ տեսահոլովակով կներկայացնի հայրիկի “Ուզես, թե չուզես” երգը, որն առաջին անգամ հնչել է 1991 թվականին.“Նախատեսում եմ պապայիս երգացանկով հատուկ ձայնասկավառակ թողարկել` նորովի ներկայացնելով հին ու սիրված երգերը”:
Տիգրան Ասատրյանի նոր տեսահոլովակը դիտեք այստեղ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Ասատրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: