×


Տիգրան Կարապետյանն ամուսնացել է Սարո Թովմասյանի քավորությամբ

«Հայաստանի ձայնը» 4-րդ նախագծից հայտնի Տիգրան Կարապետյանը երեկ` ապրիլի 5-ին, ամուսնացել է: Երգչի ընտրյալը Անի Աղաջանյանն է:

Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում` երգիչ Սարո Թովմասյանի քավորությամբ: Իսկ ազաբը հաղորդավար, դերասան Նարեկ Քթոյանն է:

Տիգրան Կարապետյանի հարսանիքին


Միմյանց հավերժ սիրելու խոստում տալուց եւ հարսանեկան մատանիներով փոխանակվելուց հետո նորապսակներն իրենց միությունը նշել են ռեստորանային համալիրներից մեկում:

Տիգրան Կարապետյանի հարսանիքին


Հարսանիքին ներկա են եղել երգչի գործընկերները` Նարեկ Բավեյանը, Գայա Արզումանյանը, Գրիշա Գրիգորյանը, Սուրեն Առուստամյանը, Արամեն եւ հայտնի այլ դեմքեր:

BRAVO.am
Լուսանկարները` համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW