Տիմատին 30 տարեկանում առաջին անգամ հայր է դարձել: Այս մասին ռեփերը հանրությանը հայտնել է երեկ` “Թվիթեր”-ի իր էջում տեղադրելով ստորեւ ներկայացված լուսանկարը հետեւյալ մեկնաբանությամբ.“Ահա եւ իմ հերթը հասավ:): 4կգ, 53սմ. Ալիսա”:
Տիմատին դստերն անվանակոչել է Ալիսա
Աղջնակի մայրը 21-ամյա մոդել եւ “Երկրորդ վիցե միսս Ռուսաստան 2012” Ալյոնա Շիշկովան է, որի հետ Տիմատին հանդիպում է արդեն երկու տարի: Ինչպես հայտնում է “Կոմսոմոլսկայա պրավդա” թերթը, Ալիսան լույս աշխարհ է եկել Դոմինիկյան Հանրապետությունում, ռեփերը ներկա է եղել ծննդաբերությանը:
Ալյոնա Շիշկովան
Նշենք, որ Ալյոնայի հղիության մասին որեւէ լուր նախապես չի տարածվել: Տիմատիի առաջնեկի մայրը մինչ մոդելի կարիերա սկսելը զբաղվել է երաժշտությամբ` երգել եւ կիթառ է նվագել: Համացանցը լի է հրապարակումներով, որոնք անդրադառնում են նրա պլաստիկ վիրահատություններին:
Ալյոնա Շիշկովան
BRAVO.am
Աղբյուրը` KP


×
12,851






