Քիմ Քարդաշյանի` այս շաբաթ Հայաստան կատարելիք այցի մասին տեղեկացրել էինք: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ուղեւորության մեկնարկը տրվել է, եւ ռեալիթի-շոուների հայազգի աստղը շուտով առաջին անգամ կլինի պապենական հայրենիքում: Ստորեւ ներկայացված լուսանկարներն արվել են այս գիշեր` Լոս Անջելեսի օդանավակայանում:
Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսից ուղեւորվել Հայաստան
Քիմը Հայաստան է գալիս ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի եւ ընտանիքի մյուս անդամների ուղեկցությամբ` բացառությամբ Քենդալ Ջեների: Պարբերականը գրում է, որ այցն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը եւ Նորթը` Լոս Անջելեսի օդանավակայանում
8-օրյա այցի ընթացքում նկարահանումներ կիրականացվեն “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի համար: Հիշեցնենք, լուրեր են տարածվել, որ Միացյալ Նահանգներից հայկական արմատներով ամենահայտնի ընտանիքը հեռավոր ազգականներ ունի Գյումրիում եւ Արթիկում: Արթիկում բնակվող գեղանկարիչ Սամվել Քարտաշյանի հետ մեր զրույցը կարդացեք այստեղ:
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: