×


Քարդաշյան, Մոնրո, Թերոն, Բերիմոր. “Playboy’’-ի աստղաբույլը:)

“Playboy’’-ի շապիկին հայտնվելը շատերի համար կյանքի նպատակ է դառնում: Դրա իրականացման արդյունքն էլ հետեւյալն է. ամսագրի տպագրության հաջորդ առավոտյան աղջիկներն արդեն հանրահայտ են արթնանում:):

Քիմ Բեսինջերը


Այս ֆոտոսեսիաների համար հայտնի մարդիկ հատուկ սննդակարգ են պահում, մարմնամարզությամբ զբաղվում, որպեսզի անթերի տեսք ունենան. ամսագրի էջերում հայտնվելու առաջին նախապայմանը մերկությունն է: Ներկայացնում ենք տարբեր տարիներին “Playboy”-ի համար հանված  “աստղերի” ֆոտոշարքերը:

Ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ամսագրի համար լուսանկարվել է  2007 թվականին: Ֆոտոշարքը բավական անկեղծ է ստացվել, սակայն Քիմն իր մերկությամբ չի զարմացրել. մինչ այդ նա արդեն հասցրել էր “փայլել’’ համացանցում տարածված սեքսուալ բնույթի տեսանյութի շնորհիվ:): Ի դեպ, Քիմը փոշմանել է 2007-ին լուսանկարվելու համար, որովհետեւ կարծում է` “այժմ ավելի նիհար եւ բարեկազմ է”:

Մինչ ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը դառնալն ու “Օսկար’’-ի արժանանալը Շարլիզ Թերոնը եւս լուսանկարվել է “Playboy”-ի համար` 1999 թվականին: Իհարկե, միայն հայտնի դառնալուց հետո դերասանուհին հայտարարել է, որ լուսանկարները տպվել են առանց իր թույլտվության եւ դատական գործ է հարուցել լուսանկարչի դեմ:):

Քիմ Քարդաշյանը


1983 թվականին 30-ամյա Քիմ Բեսինջերը մերկացավ, որպեսզի գովազդի Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի հերթական մասը, որտեղ դերասանուհին Բոնդի ընկերուհուն է մարմնավորում: Ի տարբերություն Քիմի, Ջեյմս Բոնդի դերակատար Շոն Քոնորին որոշեց  հագուստով նկարահանվել: Բեսինջերը խոստովանել է, որ “չի փոշմանում լուսանկարների համարը,  որոնք  իրեն ավելի մեծ ճանաչում են բերել”:

Դրյու Բերիմորի կարիերան բարձունքի վրա էր 1995 թվականին, երբ նա որոշեց մերկանալ տղամարդկանց համար նախատեսված ամսագրի համար: Այդ ժամանակ դերասանուհին 19-ը տարեկան էր: Ասում են` Սթիվեն Սփիլբերգը, որը աշխատել է Դրյուի հետ, երբ աղջիկը 7 տարեկան է եղել, լուսանկարները տեսնելուց հետո նամակ է ուղարկել դերասանուհուն` “ծածկիր մարմինդ’’ գրությամբ: Ի դեպ, Բերիմորը մի քանի անգամ է հայտնվել ամսագրի շապիկին:

Ջեքսոնների ընտանիքի քույրերից մեկը` Լա Թոյա Ջեքսոնը, եղբոր` Մայքլի, կամ քրոջ` Ջանեթի պես երբեք չի առանձնացել ցնցող երաժշտական կարիերայով: Փոխարենը, որոշելով գերել հանրությանը իր տաղանդներից գոնե մեկով` 33 տարեկանում մերկացել է “Playboy’’-ի համար:): “Ես մերկացա ծնողներիս ապացուցելու համար, որ արդեն ինքնուրույն եմ, եւ իրենք իրավունք չունեն ինձ որեւէ բան թելադրել’’,- ասել է Լա Թոյան:

Դրյու Բերիմորը


ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դուստրը լուսանկարվել է ամսագրի համար 42 տարեկանում, իր հոր` նախագահի պաշտոնը թողնելուց 6 տարի անց: Փեթի Դեւիսը նշել է, որ մերկանալու պատճառը ծնողներին որեւէ բան ապացուցելը չի եղել. “15 տարեկանից ես թմրամոլ եմ եղել: Հրաշք է, որ չեմ մահացել եւ կարող եմ մարմինս ցուցադրել աշխարհին’’:

“Playboy’’-ն ամերիկյան ամսագիր է` նախատեսված տղամարդկանց համար: Այն տպագրվում է 1953 թվականից, հիմնադիրը Հյու Հեֆներն է, որը այժմ 85 տարեկան է եւ շարունակում է թողարկել ամսագիրը:

Լեգենդար Մերլին Մոնրոն է զարդարել “Playboy”-ի առաջին շապիկը: Այդ լուսանկարում գեղեցկուհին զգեստով է, իսկ արդեն ամսագրի էջերում թաքնված են իր մերկ լուսանկարները:): Առաջին համարի վրա նույնիսկ ամսաթիվ չկա, որովհետեւ Հյու Հեֆները “վստահ չի եղել, որ երբեւէ լույս կտեսնի երկրորդ համարը”:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Playboy

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW