×


Դքսուհի Քեթրին Միդլթոնը միայն մեկ զույգ կոշիկ ունի՞

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Քեյթ Միդլթոնի “LK Bennett’’ ապրանքանիշի մարմնագույն կոշիկների վրա, որոնք դքսուհու հավատարիմ ու անբաժան ընկերներն են: Ինչո՞ւ, կհարցնեք դուք:):
 

Քեթրին Միդլթոնը


Առաջին անգամ Քեյթը հանրության առջեւ հայտնվել է այս կոշիկներով նախորդ տարվա հունիսին,  հետո էլ` արքայազն Ֆիլիպի ծննդյան 90-ամյակի առիթով կազմակերպված խնջույքին:

Հենց այս կոշիկներն են “ուղեկցել” Քեթրինին Կանադա եւ Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում: Հետո նա կրել է նույն կոշիկներն արքայական երկու իրար հաջորդող միջոցառման ժամանակ: Այլ մի շարք հանդիպումների, երեկույթների ընթացքում արքայազն Ուիլյամի կինը կրկին կրել է այս կոշիկները:
 

Քեթրին Միդլթոնը


Արդեն մեծ համբավ ունեցող կոշիկներն արտադրվել են 2009 թվականին եւ արժեն 185 եվրո: Քեթրինը կամ միեւնույն կոշիկից մի քանի զույգ է գնել, կամ էլ դրանց որակն այնքան լավն է, որ չեն մաշվում:):

Միդլթոնին հազվադեպ կարելի է տեսնել թանկարժեք եւ շքեղ հագուստով: Նա կրում է ավելի հասարակ, բայց էլեգանտ ու նրբաճաշակ հագուստ: Եվ այսպես, ի՞նչ եք կարծում, արդյոք Քեթրինը պետք է բազմազանություն մտցնի իր պահարան, թե ոչ:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW