33-ամյա Քիմ Քարդաշյանի ու 37-ամյա Քանյե Ուեսթի առաջնեկը` Նորթը, դարձել է 1 տարեկան: Ծննդյան առաջին տարեդարձի օրն աղջնակը կրել է ադամանդե ականջօղեր, եւ պապարացիներն, իհարկե, շտապել են հանրությանը ցուցադրել ծնողների ինքնատիպ նվերն իրենց դստերը:):
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը` Նորթի հետ
Մանհեթենի մանկական թանգարան այցելելուց հետո նորապսակները փոքրիկի հետ ուղեւորվել են Նյու Յորքի ռեստորաններից մեկը, որտեղ էլ տեղի է ունեցել տոնական խնջույքը:
Նորթ Ուեսթի ականջներն այսքան վաղ տարիքում դակելու փաստն այլազգի ազգագրագետները պայմանավորում են Քիմ Քարդաշյանի հայկական արմատներով` նշելով, սակայն, եթե մի շարք մշակույթներում դա պարտադիր երեւույթ է, ապա հայերի շրջանում արմատացած ավանդույթ չէ:
Քիմի եւ Քանյեի դուստրը դարձել է 1 տարեկան
Ի դեպ, այս ընտանիքը միանգամից երկու տոն է նշել: Հայրերի օրվա առթիվ Քիմ Քարդաշյանը հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը եւ կատարել հետեւյալ գրառումը.“Քո սերը մեր դստեր հանդեպ ինձ լցնում է անսահման սիրով”:
Քանյե Ուեսթը` դստեր հետ
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: