×


Քիմ Քարդաշյանն այլեւս առանց ցելյուլիտի:)

Ռեալիթի-շոուների թագուհի Քիմ Քարդաշյանն այս օրերին իր անվան շուրջ քննարկումների նոր առիթ է ստեղծել` տարածելով հանգստի ժամանակ արված լուսանկարները: Նա երբեք նիհար չի եղել, չի էլ խուսափել ցուցադրել իր ավելորդ կիլոգրամները, որոնք, ինչպես նշել է, չեն նվազեցնում իր ցանկալիությունը:
 

Քիմ Քարդաշյանը


Բայց սա այդ դեպքը չէ:). մանուշակագույն լողազգեստով Քիմը ցուցադրել է հիանալի ֆիզիկական կազմվածք: Քարդաշյանը բազմիցս նշել է, որ իր մարմինն իդեալական չէ եւ քաղցրակեր լինելու պատճառով ցելյուլիտ ունի, ինչից փաստորեն ազատվել է: “Աստղը”  հաճույքով լուսանկարվել է երկու տարբեր լողազգեստով:
 

Քիմ Քարդաշյանը


Ի դեպ, Քիմի նախկին ամուսինը` Քրիս Համֆրիսը, փորձում է ապացուցել, որ պսակադրությունը ֆիկտիվ բնույթ է կրել, քանի որ գեղեցկուհին չի ցանկացել ամուսնանալ: Հետաքրքրական է, որ Քարդաշյանն ամուսնու մասին ոչ մի գաղտնիք դեռեւս չի բացահայտում եւ չի փորձում նոր սկանդալի առիթ դառնալ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.eg.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW