×


Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն մտերմացե՞լ են:)

Երբ մարդիկ դեռ չէին դիտել Քիմ Քարդաշյանի՝ տնային պայմաններում նկարահանված սեքսուալ բնույթ կրող տեսանյութը, նա արդեն հայտնի էր որպես Փերիս Հիլթոնի մտերիմ ընկերուհի: Հետո աղջիկները որոշեցին կապերը խզել: Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, ռեալիթի-շոուների թագուհին այժմ նոր ընկերուհի ունի` Բեյոնսեն:

Բեյոնսեն ու Քիմ Քարդաշյանը


Երկու գեղեցկուհուն միավորողները ռեփերներ են:): Բեյոնսեի ամուսինը` Ջեյ Զին, եւ Քիմի ներկայիս սիրելին` Քանյա Ուեսթը, մտերիմ ընկերներ ու գործընկերներ են. միասին շրջագայությունների են մեկնում, ձայնասկավառակներ թողարկում եւ այլն:

Իրարից շատ տարբերվող այս երկու աստղը ներկա են եղել սիրելիների՝ ուրբաթ օրը Բիրմինգհեմում կայացած համերգին: Սակայն պետք է նշենք, որ խոսակցությունների համաձայն, Քանյայի ընտրությունը Բեյոնսեի սրտով չի եղել. երգչուհուն դուր չի գալիս այն փաստը, որ Քիմը հայտնի է դարձել առանց տաղանդ ունենալու:  

Բեյոնսեն, Ջեյ Զին ու Քանյա Ուեսթը


Համերգի ընթացքում արվել են սիրողական լուսանկարներ, որոնք եւ ներկայացնում ենք: Բեյոնսեն, կարծես, ջերմ է վերաբերվում Քիմին, նույնիսկ նրան ներառել է իր մտերիմների նեղ շրջանակում:

Բեյոնսեն, որը համերգին ներկայանալու համար ընտրել է սպիտակ վերնաշապիկ եւ ջինսե տաբատ,  պարել ու վայելել է համերգը: Իսկ Քիմը, ինչպես հայտնի է,  չի սիրում պարել հանրային վայրերում, 2011 թվականին դրա պատճառով նրան նույնիսկ դուրս են հրավիրել այն համերգասրահից, որտեղ ելույթ է ունեցել Փրինսը: Այս անգամ Քարդաշյանն իրեն ակտիվ է  պահել:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW