×


Քիմ Քարդաշյանն ու Քանյա Ուեսթն ամուսնանո՞ւմ են

Լուրեր են պտտվում, թե Քանյա Ուեսթն արդեն պատրաստ է առաջարկություն անել սիրելիին` ռեալիթի շոուների թագուհի Քիմ Քարդաշյանին: Նրանց ռոմանտիկ հարաբերություններն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունեն, սակայն ռեփերն այնպես է տարված Քիմով, որ նույնիսկ պատրաստ է նվիրել նրան երջանկահիշատակ մոր` Դոնդայի  ոսկյա զարդերը:


“Քանյան Դոնդային պատկանող թանկարժեք իրերը տվել է ոսկերչին,  որպեսզի վերջինս պսակադրության համար նախատեսված աննման մատանի պատրաստի: Ոսկյա իրերի թվում են նաեւ ադամանդներով զարդարված ականջօղերն ու ռուբինով մատանին”,- պատմել են Քանյա Ուեսթին մոտ կանգնած աղբյուրները:

Ռեփերի մայրը մահացել է 2007 թվականին՝  անհաջող պլաստիկ վիրահատության հետեւանքով: Ինչպես նշում են արտասահմանյան լրատվամիջոցները, մայրիկի զարդերը չափազանց թանկ են Քանյայի համար, նա կարծում է, թե գտել է այն կնոջը, որին մոր չափ կսիրի:

Քիմ Քարդաշյանն ու Քանյա Ուեսթը


Նշենք, որ Քիմի դեռեւս պաշտոնապես բաժանված չէ Քրիս Համֆրիսից: Այս զույգի ամուսնական համատեղ կյանքը տեւել է 72 օր: Մինչ այդ էլ Քարդաշյանը  4 տարի ամուսնացած է եղել երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ: Իսկ Ուեսթի կյանքում ամուսնություն դեռեւս չի գրանցվել:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW