Դերասանուհի, նախկին “Չորս տարբերակ” խմբի երգչուհի Քնարիկ Զաքարյանը երկրորդ անգամ մայրացել է: Նատալին լույս աշխարհ է եկել երեկ` դեկտեմբերի 9-ին, ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երիտասարդ մայրիկը, ծննդաբերությունը բարեհաջող է անցել եւ առանց բարդությունների:):
Քնարիկ Զաքարյանը դուստր է ունեցել
Քնարիկը դստրիկին նմանեցնում է իր առաջնեկին` Տիգրանին.“Որդիս դեռ չի տեսել քույրիկին, սակայն անհամբերությամբ սպասում էր նրա ծննդին”,-ասել է նա` հավելելով, որ փոքրիկին տուն կտանեն երեք օրից:
Քնարիկ Զաքարյանը` որդու հետ
BRAVO.am-ը շնորհավորում է Քնարիկ Զաքարյանին եւ ամուսնուն` Նատալիին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Քնարիկ Զաքարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի


×
9,449





