Քնարիկ Զաքարյանը հուլիսի 8-ը լողավազանում անցկացնելն ավանդույթ է դարձրել, իսկ առիթը ծննդյան օրն է: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս դերասանուհին ընկերուհիների հետ տարեդարձը նշել է բացօթյա լողավազաններից մեկում:
Քնարիկ Զաքարյանն` ընկերուհիների հետ
“Այլ վայրեր էլ եմ առաջարկում, բայց ընկերուհիներս նախընտրում են լողավազանը: Արեւայրուք ենք ընդունում, համեղ սնվում ենք, լողալով ձերբազատվում կալորիաներից եւ ուրախ մթնոլորտում նշում ենք: Ափսոս, որ մտերիմ ընկերուհիներիցս մի քանիսը հիմա Երեւանում չեն եւ չկարողացան միանալ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հոբելյարը:
Դերասանուհին 34-ամյակը երեկոյան էլ նշել ամուսնու եւ հարազատների հետ, այսօր էլ թատրոնում գործընկերների հետ կշարունակի ծննդյան տոնը.“Ապրածս տարիների ընթացքում հասկացել եմ, որ տարեդարձին պետք է հրավիրել այն մարդկանց, որոնց շատ ես սիրում եւ փոխադարձ սիրված ես: Այդ դեպքում վստահ ես, որ հյուրերդ իրենց լավ են զգում, չես անհանգստանում եւ օրդ վայելում ես”:
Քնարիկ Զաքարյանն` ընկերուհիների հետ
Քնարիկի երեխաները` 4-ամյա Տիգրանը եւ մեկուկես տարեկան Նատալին եւս ներկա են եղել տանը կազմակերպված խնջույքին.“Տղաս առավոտյան հայրիկի հետ ինձ շնորհավորեց: Բնականաբար, նրանց ծննդյան օրերն ավելի եմ նշանավորում, որ ավելի տոնական ու տպավորիչ անցնեն: Փորձում եմ ազատ ժամանակս նրանց հետ անցկացնել: Աղջիկս բացակայությունս հիվանդագին է տանում. երբ մեկնել էի Ստեփանավան` ֆիլմի նկարահանումների, ոչինչ չէր ուզում ուտել, չէր ժպտում, աչուկները շատ տխուր էին: Մեկ օրով վերադարձա Երեւան, եւ երբ աղջիկս ինձ տեսավ, մեջքով շրջվեց ու մոտ չէր գալիս, շատ էր նեղացել, հետո կարողացա սիրտը շահել”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Քնարիկ Զաքարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: