×


Քրիստինե Պեպելյան.«Շատերն են ասում, որ պահը հասունացել է»

Քրիստինե Պեպելյանն իր երկրպագուներին ստեղծագործական առումով բուռն տարի է խոստանում: Փետրվարին նա երեք գործընկերների հետ համերգային ծրագրով կներկայանա հայաստանաբնակ իր հանդիսատեսին, որից հետո կմեկնի Միացյալ Նահանգներ` պատրաստվելու ապրիլի 8-ին կայանալիք մենահամերգին:

Քրիստինե Պեպելյանը


Երգչուհին BRAVO.am-ին ասել է, որ անակնկալների պակաս հանդիսատեսը չի ունենա.«Նախապատրաստվելիս ամենադժվարը ծրագիր կազմելն է. կան երգեր, որ շատ սիրված են, կան երգեր էլ, որ նոր են: Պետք է այնպիսի ընտրություն կատարես, որ ե՛ւ նոր լինի, ե՛ւ սիրված: Կան երգեր, որոնք, անկասկած, կհնչեն»:

Քրիստինեն ցանկություն ունի Երեւանում էլ կրկին մենահամերգով հանդես գալ. «Շատերն են ասում, որ պահը հասունացել է: Աստված ինձ այնքան ուժ ու առողջություն տա, որ կարողանամ բոլոր նպատակներս այս տարի իրականացնել»:

Քրիստինե Պեպելյանը` Հարութ Փամբուկչյանի հետ


Երգչուհուց տեղեկացանք, որ տարվա ընթացում տեսահոլովակների պակաս էլ չի լինի.«Նոր երգեր ունեմ, որոնց հիման վրա տեսահոլովակներ նկարելու ծրագրեր կան: Մենահամերգից հետո գործի կանցնենք»,- ասել է նա՝ դիմելով իր երկրպագուներին. «Շատ կցանկանայի իմանալ ձեր կարծիքը՝ լիրիկակա՞ն, թե՞ աշխույժ երգի հիման վրա կցանկանաք տեսնել իմ հաջորդ տեսահոլովակը»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները Քրիտտինե Պեպելյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW