Համերգը պետք է անցներ թեժ, համերգը պետք է անցներ «թինէյջերների» աղաղակների ուղեկցությամբ եւ, այո՛, համերգը պետք է լիներ այնպիսին, ինչպիսին եղավ: Կանխատեսումներ, որոնք ունեին հիմք, ու որոնք իրականացան. Հայաստանն առաջին անգամ չէ, որ հյուրընկալում է ռուսական Black Star լեյբլի արտիստներին, ու հայ լրագրողներն առաջին անգամ չէ, որ տեղեկանում են՝ նրանք Օլիմպը մի քանի ժամով են լքել։ Կեսկատակ-կեսլուրջ նախաբանը լրագրողական խոչընդոտված աշխատանքի հետեւանք է` օդանավակայանից մինչեւ դահլիճ:
Եգոր Կրիդի երեւանյան համերգին
Իսկ հիմա բուն նյութից. Երեւանում ելույթ ունեցավ Black Star-ի շիկահեր սրտակեր Եգոր Կրիդը: 24-ամյա արտիստը, չնայած առաջին քայլերն արել է ընդամենը 6 տարի առաջ, ամեն դեպքում, ներկայումս ռուսական շատ լրատվամիջոցներ են վստահեցնում, որ վերջին մեկ տարին նրա փառքի գագաթնակետի շրջանն է: Հայ հանդիսատեսը, նրանց արձագանքն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճի լեփ-լեցուն լինելը դրա վառ ապացույցն են:
Եգոր Կրիդի երեւանյան համերգին
Թեժ տրամադրության մի քանի ժամեր, աղմուկ, պարեր ու ներկաների միաբերան ձայնակցումը Կրիդի ներկայացրած գրեթե բոլեր երգերին: Հայ մելոմանների համար պատրաստած երգացանկում կատարողը ներառել էր ամենահայտնի ու ամենասիրված երգերը՝ «Миллион алых роз»-ից մինչեւ «Холостяк»: Մնացած տպավորություններն ուղղակի տողերով փոխանցել հնարավոր չէ՝ ֆոտոշարքը վկա:
Եգոր Կրիդի երեւանյան համերգին
Հ.Գ. Կատարողի տպավորությունների ու հայ հանդիսատեսին տված էներգիայի մասին էլ կխոսեինք, եթե Եգոր Կրիդը մի փոքր շփվող լիներ:
Տեքստը` Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: