×


Ֆորշի “սպասված հանդիպումն” երեկ էր:)

Օգոստոսի 29-ին երեւանյան “Ակումբ 12”-ում կայացել է Ֆորշի մենահամերգը: Երգչին, իհարկե, նվագակցել է “Re Minor” բենդը: Երեկոյի ընթացքում հնչել են հին ու նոր այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են “Բարեւ իմ սեր”-ը, “Մախմուր աղջիկ”-ը, “Ազատության անունն է սեր”-ը եւ այլն:

Ֆորշը


Մենահամերգը կրել է “Սպասված հանդիպում մեծ ընդմիջումից հետո” խորագիրը, քանի որ ուղիղ 3 տարի Ֆորշի արվեստի սիրահարները հնարավորություն չեն ունեցել վայելել նրա կատարումներն այս ակումբում.“Կրկին հավաքվել ենք մեզ շատ հարազատ վայրում, տեսնում ենք հին ու հարազատ դեմքեր”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգիչը` հավելելով, որ տարիներ առաջ իրենք այս ակումբում ելույթ են ունեցել հինգշաբթի օրերին ու ուշագրավ է, որ երեկ նույնպես հինգշաբթի էր:):

Ֆորշը


Ի դեպ, “սպասված հանդիպումը” հնարավոր է դարձել նորաստեղծ “Art Management”-ի ջանքերով: Ընկերության հիմնադիր-տնօրեն Վարդուհի Դավթյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ երեւանյան ամենատարբեր ակումբներում պարբերաբար կազմակերպելու են համերգներ.“Փորձելու ենք պայքարել վատ երաժշտության դեմ` տարածելով ու ավելի հասանելի դարձնելով որակյալը”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի / BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի  / BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW