BRAVO.am-ն օրերս իր ընթերցողներին ““Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ի “աղջկական զգեստապահարանը”:)” վերնագրի ներքո ներկայացրեց, թե հայկական շոու-բիզնեսի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից ոմանք ինչ հանդերձանքով էին հայտնվել միջոցառման համար նախատեսված կարմիր գորգին:
Սիրուշոն
Վերոնշյալ հրապարակումն այս պահի դրությամբ գրանցել է 16970-ից ավելի դիտում: Թեմայով առավել հետաքրքրվածները մասնակցել են նաեւ նյութի վերջում տեղադրված հարցմանը: Եվ այսպես, ներկայացնում ենք “Ո՞ւմ զգեստն է ամենից գեղեցիկը” հարցման արդյունքները:
Այսօրվա՝ ապրիլի 26-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 5525 մարդ: BRAVO.am-ի ընթերցողների կարծիքով՝ ամենից գեղեցիկը Սիրուշոյի՝ “Alexander McQueen” բրենդի սպիտակ զգեստն է: Երգչուհին առաջատարն է՝ 1989 ձայնով:
Քվեարկության արդյունքները
Գոհար Գասպարյանի զգեստը հավանել եւ դրա օգտին քվեարկել է 1266 մարդ: 756 հոգի, հավանաբար, կհագներ Էմմիի՝ մրցանակաբաշխության համար կարված զգեստը: Սիրուշոյի փիրուզագույն զգեստի օգտին, որով երգչուհին ելույթ ունեցավ, քվեարկել է 704 ընթերցող, Իվետա Մուկուչյանի հանդերձանքը հավանել է 268 հոգի:
245 ձայնով վեցերորդ հորիզոնականում է Լուիզա Ներսիսյանը: Դերասանուհուն հաջորդում է Նառան՝ 168 ձայնով, իսկ նվազագույն` 40 ձայնով վերջին հորիզոնականում է հաղորդավարուհի Կարինան:
BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի
Թոփ լուսանկարը՝ "Design Deluxe"-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: