Երեք տարի առաջ հենց այս օրը` հունիսի 25-ին, մահացել է ամերիկյան ամենահայտնի երաժիշտներից մեկը, միլիոնավոր մարդկանց կուռք, փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը: Նա համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր եւ ազդեցիկ արտիստներից մեկը եւ բազմիցս գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Մայքլ Ջեքսոնը
Մայքլն այս տարի կդառնար 53 տարեկան: Փոփ-արքայի վաղաժամ մահը ցնցել է աշխարհը: Բազմաթիվ կատարողներ երգեր են նվիրել ու շարունակում են նվիրել երգչի հավերժ հիշատակին: Նա շարունակում է ոգեշնչման աղբյուր մնալ շատերի համար:
Մայքլ Ջեքսոնը
Ստորեւ առաջարկում ենք լսել Մայքլ Ջեքսոնի լավագույն կատարումներից մի քանիսը:
BRAVO.am


×
5,932





