×


Անահիտ Սիմոնյան

Անահիտ Սիմոնյան

“Հայկոն շատ հոգատար հայրիկ է” BRAVO.am-ը մայիսի 18-ին բարի լուր հայտնեց:). Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն իրենց առաջնեկին են ունեցել: Որդու ծննդի օրը մեզ հետ զրույցում Հայկոն նշեց` իր ուրախությանը չափ ու սահման չկա: Քիչ առաջ BRAVO.am-ի հետ իր երջանկությամբ է կիսվել նաեւ 6 օրեկան Արմանի մայրը` Անահիտ Սիմոնյանը: Hayko & Anahit Simonyan Աստղային զույգի որդին ծնվել է 3 կգ քաշով եւ 50 սմ հասակով: Ռոբերտ, Միքայել անունների շուրջ տատանվող ծնողները “վերջին րոպեին հեղափոխվում են” ու իրենց առաջնեկին Արման անվանում: “Արման Հայկովիչ շատ սիրուն է հնչում: Ես, Հայկոն, մեր բոլոր ընկերները տղայիս այդպես ենք դիմում:)”,- ասաց Անահիտ Սիմոնյանը: Երգչուհին որդուն ունեցել է կեսարյան հատման միջոցով: “Բնական ճանապարհով ծննդաբերելն ինձ հակացուցված էր: Չեմ կարող բացատրել` ինչ զգացի, երբ որդուս տեսա: Հուզվել, լացում էի, իսկ ինքն աչուկները բացել ինձ էր նայում:)”,- BRAVO.am-ին ասաց Անահիտը: Anahit Simonyan Անահիտ Սիմոնյանը նշում է` Արմանի ծննդով կյանքը փոխվել է. “Անբացատրելի հաճույք է. նման զգացողություններ երբեք չեմ ունեցել: Պատրաստ եմ կյանքս զոհաբերել իր համար: Երեխաներն աշխարհի ամենամաքուր եւ անմեղ էակներն են”: Հայկոն եւ Անահիտը իրենց որդուն արդեն տանն են խնամում, երգչուհին նշում է` Արմանը մեկ օր իրեն է նման, մյուս օրը` Հայկոյին. “21-ին ենք տուն բերել: Տղաս շատ հանգիստ երեխա է, ժողովրդական լեզվով ասած` տակը մաքուր լինի, կուշտ լինի, քնում է ու ինձ չի տանջում:)”: Երգչուհին մինչեւ որդու 40 օրեկան դառնալը նրա կողքից ոչ մի րոպե չի պատրաստվում հեռանալ. “Արդեն շատ լավ դայակ ունենք. իրեն լողացնում է, հիգիենայով զբաղվում. վստահելի մարդ է, ով կխնամի երեխայիս, ես էլ քառասունքից հետո կվերադառնամ իմ գործունեությանը”: Hayko & Anahit Simonyan Անահիտի խոսքերով, Հայկոն էլ բալիկից այն կողմ չի գնում. “Պետք է գովեմ ամուսնուս. մեր որդուն միասին ենք խնամում:  Գիշերը, երբ Արմանն արթնանում է,  նա է որդուս բերում ինձ մոտ, այնուհետեւ մեր կողքին ենք պառկեցնում ու սկսում հիանալ նրանով: Հոգատար հայրիկ է”: Անահիտ Սիմոնյանը BRAVO.am-ին պատմեց, որ ամուսինը` երգիչ Հայկոն, իրեն որդի պարգեւելու կապակցությամբ ծննդատնից դուրս գրվելու օրը մեծ ծաղկեփունջ եւ “Chopard” բրենդի վզնոց է նվիրել. “Ոսկյա զարդ է` ադամանդով:  Շատ եմ հավանել: Իսկապես անակնկալ էր:): Երբ տուն մտանք, այն շատ գեղեցիկ էր. Հայկոն եւ քույրս էին զարդարել: Հայրիկս էլ էր եկել Ռուսաստանից. կրկնակի տոն էր ինձ համար”: “Մի խոսքով, մենք շատ երջանիկ ենք այս պահին”,- մեզ հետ զրույցի ավարտին ասաց Անահիտ Սիմոնյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW