×


Լյուսի Հայրապետյանի սիրելին պետք է համեղ պատրաստի, ժլատ չլինի եւ ծիծաղեցնի նրան

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանն Ինստագրամում հետաքրիքր հրապարակում է արել՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է նրա երազանքի տղամարդը:

Նրա խոսքով՝ առաջ այսպես կարձագանքեր. «Պետք է լինի մաքրասեր, ազնիվ, աշխատասեր, հավատարիմ, շնորհքով, հարուստ, ուրախ... Ու այդքանով կսահմանափակվեի... Բարդացե՞լ է, թե՞ պարզ դարձել, չգիտեմ էլ, բայց մի բան հաստատ է՝ հավեսս է կորել: Այսքանը մեկում հենց գտնեք, զանգեք, մնացած դեպքերում թողեք հանգիստ կյանքս ապրեմ»:

Նա ավելացրել է, որ իր ողջ ուշադրությունը սեւեռել է «տներին, սարերին, ջրերին ու արեւներին»:

Երազելի տղամարդու նկարագրությունը նա ուղեկցել է տեսանյութով, որում սնոուբորդով սահում է:

«Նա շատ լավ է սնոուբորդ քշում, սատկում է օվկիանոսի ու սերֆի համար, ցնդում է սիրուն մայրամուտների համար, սպորտ է սիրում ու դախ չէ, երաժշտական լավ ճաշակ ունի, գիտի համով ուտել ու շատ համով կերակուրներ է պատրաստում. ես այդ հարցում չկամ: Կազմակերպող է, նախաձեռնող, տեղից շարժվող: Հումորից լավ է ու գիտի ինձ ծիծաղեցնել: Քցիբ չէ: Սիրուն է տեսնում աշխարհը, կյանքը, լույսերը եւ ստվերները, ու սիրուն է տեսնում ինձ: Ու սիրուն է նկարում ինձ, կռիվ չի անում, երբ խնդրում եմ՝ նկարի: Վայրենու պես սիրում է ինձ»,- մյուս պարտադիր կետերի մասին կիմանաք տեսանյութից:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lusine Hayrapetyan (@lustniak)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW